«Քաղաքական փակուղի կամ Նիկոլի վախը». Սուրեն Սուրենյանց
![]() 252 Երեքշաբթի, 11 հոկտեմբերի, 2022 թ., 17:48 Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Քաղաքական փակուղի կամ Նիկոլի վախը Նիկոլ Փաշինյանն ուզո՞ւմ է պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ: Թերևս, բայց Նիկոլը պետական գործչի մակարդակի չի հասել ու անգամ այս կարևոր հարցը կապում է ներքաղաքական հաշիվների հետ: Պայմանագիրը Հայաստանի համար ցավոտ է լինելու ու գուցե այն ստորագրող Փաշինյանը զրկվի իշխանությունից: Հենց դա էլ Նիկոլին հեռու է պահում փաստաթուղթ ստորագրելուց. նա փորձում է ժամանակ ձգել՝ թերևս ավելի նախընտրելի համարելով Ալեքսանդրապոլ-2-ի ուրվականը, քան իշխանության կորուստը: Ցավոք, Փաշինյանը չի գիտակցել, որ Ալեքսանդրապոլ-2-ի ռեժիմն իր համար փակում է անգամ «հումանիտար միջանցքի» ճանապարհը, որովհետև Քոչարյանի համար միևնույն է՝ իշխանության կգա «դավաճան» Փաշինյանին տապալելո՞ւ, թե՞ Հանրապետության փլատակների վրա: Հայաստանը խիզախ առաջնորդի անհրաժեշտություն ունի, որը կկարողանա պայմանագիր կնքելով՝ Ալեքսանդրապոլ-2-ը կանխել, հասարակության հետ անկեղծ խոսելով՝ Քոչարյանի «խռովությունը» լուսանցքում թողնել»: Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
