«Հայաստանն ու Արցախը միևնույն անվտանգային գոտին են, նրանք դա չեն հասկանում». Դավիթ Գալստյան
![]() 255 Երեքշաբթի, 11 հոկտեմբերի, 2022 թ., 23:18 Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը 24TV-ին տված հարցազրույցում խոսել է ՀՀ և ԼՂՀ իշխանությունների երկխոսության վերաբերյալ․ «Փաշինյանի ցանկացած հայտարարությունից հետո, կապված նոր կապիտուլյացիոն պայմանագրի հետ, որը հիմա անվանում է խաղաղության պայմանագիր, ամեն նման հայտարարությունից հետո Արցախում մտահոգություններ են առաջանում, ժողովուրդը ըմբոստանում է։ Նման հայտարարությունները դարձել են պարբերական. կա՛մ ԼՂՀ խորհրդարանից, կա՛մ Արայիկ Հարությունյանն ինքն է պատվիրակություն կազմում, գնում է բացատրություններ պահանջելու, սակայն խոսակցության ընթացքում լրիվ այլ բաներ են խոսում և խոստումներ են տալիս, իսկ գործնականում անում են ուղիղ հակառակը։ Այսինքն, երբ ԼՂՀ խորհրդարանական պատվիրակությունը սեպտեմբերի 14-15-ին ՀՀ-ում էր, նույն Ալեն Սիմոնյանը վստահեցնում էր, որ ՀՀ-ն Արցախի ժողովրդի որոշման կողքին կանգնելու է, մեզ մեղադրում էին, թե մենք ո՞նց ենք տենց բան մտածել, որ ՀՀ-ն կարող է հրաժարվել Արցախից, սակայն տեսնում ենք Փաշինյանի այն խայտառակ փաստաթուղթը, որը պատրաստվում է ստրագրել, որտեղ ոչ թե Արցախից հրաժարվում է, այլ ճանաչում է որպես Ադրբեջանի մաս և բառ անգամ չի խոսում ինքնորոշման մասին։ Հայաստանն ու Արցախը միևնույն անվտանգային գոտին են, նրանք դա չեն հասկանում»։ Գալստյանը տեղեկացրեց, որ իրենք օրերս այցելել են Հայաստան՝ հասկանալու ժողովրդի տրամադրությունը և ոչ պաշտոնական հանդիպումներ են ունեցել տարբեր պատգամավորների հետ։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
7903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
173Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
236Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
283Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
221Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
178Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
301Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
341Երեկ, 16:09
