«Այս ամենը չէր լինի անգամ նոյեմբերի 9-ից հետո, եթե Նիկոլը 2020-ին գնար». Արմեն Աշոտյան
![]() 257 Չորեքշաբթի, 12 հոկտեմբերի, 2022 թ., 10:18 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գրառումը․ «Հայ ժողովրդի այսօրվա ողբալի վիճակը տեսնելով՝ հիմա հասկանո՞ւմ ենք, որ Նիկոլն այս ամենն արել է 2018-ից սկսած, իսկ 2020-ի միջանկյալ կապիտուլյացիայից հետո՝ էլ ավելի մեծ թափով և նպատակասլաց։ Հասկանո՞ւմ ենք, որ այս ամենը չէր լինի անգամ նոյեմբերի 9-ից հետո, եթե. 1. Նիկոլը դեռ 2020-ին գնար և չվերադառնար։ 2. Նիկոլը չգնար 2021-ի ընտրություններին և չվերընտրվեր։ Ընդդիմության դերի մասին այս ծայրահեղ օրհասական վիճակում դեռ կխոսեմ մոտակա ուղիղ եթերներիցս մեկում։ Բայց, ցավներդ տանեմ, ժողովո՛ւրդ ջան, վերջիվերջո, իշխանություն-ընդդիմություն, чума на оба ваших дома, մեզանով է, ձեզանով է մեր վերջնական կործանման հարցը կասեցվելու։ Ես դեպուտատ չեմ, ոչ մեկ եմ, ձեզանից մեկն եմ, ասեք՝ ի՞նչ անենք։ Բայց ստից չէ, ձևական չէ, հոգու հանգստության համար չէ, խիղճը վաստակած հանգստի ուղարկելու չէ: Ռեալ, իրական, էֆեկտիվ, որոշիչ։ Գրեք ինձ նաև անձնական նամակով, և իմ գալիք եթերում մանրամասն կխոսեմ ձեր առաջարկների մասին։ Կանխավ՝ ապրե՛ք և ապրեցնե՛նք»։ Աղբյուրը` Արմեն Աշոտյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
