«ՄԻՊ աշխատելիս՝ Կառավարությունից պահանջ ներկայացվեց ինձ»․ Արման Թաթոյան
![]() 235 Չորեքշաբթի, 12 հոկտեմբերի, 2022 թ., 10:51 ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը 168.am-ին տված հարցազրույցի ընթացքում պատմել է ՄԻՊ աշխատելու ժամանակաշրջանում իր առջև դրված Կառավարության պահանջների մասին․ «ՄԻՊ աշխատելիս Կառավարությունից բարձր մակարդակով ինձ ուղիղ պահանջ ներկայացվեց, որ ես այլևս չքննադատեմ ադրբեջանական ցուցանակները և ադրբեջանական զինվորականների ներկայությունը՝ ասելով, որ դա կապ չունի մարդու իրավունքների հետ, մյուս պատճառաբանությունն էլ այն էր, թե այդ ցուցանակների քննադատությունն առաջացնում է մարդկանց դժգոհությունը, որը քաղաքական դժվարություններ է ստեղծում ՀՀ իշխանությունների համար: Ես նույնիսկ հարց եմ տվել՝ արդյո՞ք սրանով պատժում են ՄԻՊ-ին, պատասխանն էր՝ այո, և սանկցիան էլ՝ մեզանից աշխատանքային ավտոմեքենաների 90 տոկոսը վերցնելու նախաձեռնությունն էր»: Թաթոյանը նաև խոսել է սահմանային իրավիճակի և օրվա իշխանությունների վարած քաղաքականության մասին․ «ԱԺ իշխող խմբակցության պատգամավորներն իրար հերթ չտալով՝ գնում էին Սյունիք, լայվ էին մտնում ու հայտարարում, թե այնտեղ շատ անվտանգ է: Այն ժամանակ փոխվարչապետը, որը հիմա պաշտպանության նախարարի պաշտոնն է զբաղեցնում (Սուրեն Պապիկյան), հայտարարում էր, թե դրանք ադրբեջանական զինված ուժերի հենակետերն են, և մենք ոչինչ չենք կարող անել: Այսօր ԱԺ իշխող խմբակցության պատգամավորներն (մասնավորապես՝ Վահագն Ալեքսանյան) ասում են՝ Գորիս-Կապան մայրուղին Ադրբեջանի տարածք է, հայկական տարածք չէ: Սա Հայաստանի անվտանգությունը խախտող հայտարարություն է, բացարձակ տգիտություն»։ Մանրամասները՝ տեսանյութում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
