«Պետությունը ղեկավարում է մի մարդ, ով գոնե մի նորմալ կադր չի կարողացել նշանակել». Սարո Սարոյան
![]() 234 Չորեքշաբթի, 12 հոկտեմբերի, 2022 թ., 14:18 Քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլի վերջին օրերի վկաներն իրենց կուռքի հանդեպ հնչող քննադատություններին սիրում են հակադարձել՝ ասելով, որ քննադատության փոխարեն ասեք, թե ինչ պետք է արվի։ Այդ հասարակ բանը հիմա ասում եմ։ Ամբողջ աշխարհում կառավարման հարցում տարրական մի ճշմարտություն կա՝ եթե ուզում ես հաջողել, ապա գործի գլուխ կարող մարդու պետք է նշանակես։ Հիմա նայեք, թե ովքեր են եղել մինչև հիմա պաշտոններին ու ինչ արդյունք են ապահովել՝ զրո արդյունք։ Պետությունը ղեկավարում է մի մարդ, ով գոնե մի նորմալ կադր չի կարողացել նշանակել որպես ինքնուրույն գործող որևէ ստորաբաժանման ղեկավար։ Ասել, որ Հայաստանում լավ արդյունք ապահովող մենեջերներ ու կառավարիչներ չկան, սուտ է։ Տասնյակ մարդկանց միայն ես գիտեմ։ Նրանք չկան պետական կառավարման գործում, որովհետև պետության տհաս ղեկավարի համար էական է, թե իր անձի հանդեպ ինչպես է տրամադրված այդ մասնագետը։ 1992թ․ Վազգեն Մանուկյանը նշանակվեց պետնախարար ու ապա Պաշտպանության նախարար՝ լինելով ամենից մեծ քննադատը Լևոն Տեր-Պետրոսյանի։ Սակայն Տեր-Պետրոսյանի գաղափարական հոգեզավակը լիովին անընդունակ է եղել պետական կառավարման մեջ իր ուսուցչի լավագույն ձիրքերն անգամ ժառանգել։ Սա չեմ գրում, որպեսզի նիկոլականներն իրենց կուռքի ցուցումով վաղը վազեն ընդդիմադիր փուչ գործիչների հետ պայմանավորվելու՝ ստանձնելու որևէ անշառ պետական պաշտոն՝ ցույց տալու համար, թե իրենք լայն կոալիցիայի ու հանրային համերաշխության կողմնակիցն են։ Ընդհակառակը, գրում եմ դրա հակոտնյան, որպեսզի երբևէ գնահատվեն իսկական սկզբունքային մասնագետներն ու նրանց միջոցով հնարավոր լինի ապագայում երկրում իրավիճակ փոխել։ Պետականաշինության գործում կադրերն ամեն ինչ են։ Նիկոլը պետականաքանդության խորհրդանիշն է»։ Աղբյուրը` Սարո Սարոյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
