«Ասում ենք՝ մեր երեխայի հարցերը լուծեք, ասում են՝ չեզոք գոտում է գտնվում»․ անհետ կորածի տատիկ
![]() 240 Հինգշաբթի, 13 հոկտեմբերի, 2022 թ., 11:48 ՀՀ Կառավարության շենքի դիմաց անհետ կորած ժամկետային զինծառայող Վահե Թորոսյանի հայրը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ երեկ՝ իրենց բողոքի ակցիայի արդյունքում, հանդիպել են Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ, իսկ այսօր նրանց խոստացել են, որ Կառավարության նիստի ավարտից հետո կընդունեն վեց հոգու․ «Հիմա եկել ենք, սպասում ենք, որ տեսնենք՝ ինչ են ասում։ Չգիտեմ՝ ում հետ եմ հանդիպելու, ուղղակի խոստացել են, որ կընդունեն։ Մի ամիս է՝ ես ամեն օր նույն պատասխաններն եմ լսում, որ բանակցություններ են տարվում, որպեսզի թույլ տան մտնենք այդ տարածք։ Թե՛ ՊՆ-ից, թե՛ Կարմիր Խաչից, բոլորը նույնն են ասում»,-ասաց Վահեի հայրը։ Վահեի տատիկը հուզմունքը զսպելով ասաց․ «Ասում ենք՝ մեր երեխայի հարցերը լուծեք, ասում են՝ չեզոք գոտում է գտնվում։ Խնդրում եմ, աղաչում եմ ղեկավարությանը միջնորդե՛ք, երեխային բերեն, տան մեզ, ամեն անգամ ասում են՝ սպասեք, ինչքա՞ն կարելի է սպասել, միշտ գլուխներիս տակ փափուկ բարձ են դնում, թե գնացեք, «էսօր-էգուց» կլինի։ Մենակ մեր երեխան չի՛, միգուցե էնտեղ էլի երեխաներ կան․․․»։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
7903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
173Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
236Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
283Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
221Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
178Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
301Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
341Երեկ, 16:09
