Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Ձեր կեղծ բարեպաշտությունը և խաղաղասիրությունը ողբերգություն բերեց հայկական երկու պետությունների գլխին». Ա. Թովմասյան

«Ձեր կեղծ բարեպաշտությունը և խաղաղասիրությունը ողբերգություն բերեց հայկական երկու պետությունների գլխին». Ա. Թովմասյան
166
Հինգշաբթի, 13 հոկտեմբերի, 2022 թ., 14:48

Հասարակական-քաղաքական գործիչ Արթուր Թովմասյանի գրառումը. «Գնա մեռի, արի սիրեմ...
ՀՀ-ն մինչև ձեր իշխանության զավթումը հանդիսանում էր Արցախի և արցախահայության անվտանգության երաշխավորը: Դուք ձեր ոչ բարով կառավարման և թրքասիրությամբ ամեն ինչ արեցիք, որ արցախահայությունը դառնա Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ, և ջանասիրաբար շարունակում եք արցախահայության էքզիստենցիալ գոյության իրավունքի ոտնահարումը: Դուք հնարավոր և անհնարինը արեցիք, որ Արցախը հայաթափվի և հանձնվի Ադրբեջանին, դուք պատրաստվում եք խաղաղության պայմանագիր ստորագրել և ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, դուք ձեռքներդ լվացիք և քաշվեցիք մի կողմ, թողնելով Արցախը մեն-մենակ դարավոր և ոխերիմ..., բայց ձեր համար բարեկամ Ադրբեջանի առջև:
Ձեր կեղծ բարեպաշտությունը և խաղաղասիրությունը ողբերգություն բերեց մեր երկու հայկական պետությունների գլխին:
Հեռացե՛ք, թողեք ապրի Հայ ժողովուրդը և կերտի Անկախ և Ազատ Հայրենիք»:

Աղբյուրը`   Արթուր Թովմասյան