Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Պուտինն ու Ալիևը չեն քննարկել ՌԴ–Հայաստան–Ադրբեջան գագաթնաժողովի կազմակերպումը

Պուտինն ու Ալիևը չեն քննարկել ՌԴ–Հայաստան–Ադրբեջան գագաթնաժողովի կազմակերպումը
242
Հինգշաբթի, 13 հոկտեմբերի, 2022 թ., 20:12

Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը չեն քննարկել Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ գագաթնաժողով անցկացնելու գաղափարը: Տեղեկությունը լրագրողներին է հայտնել Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Նման թեմա չի եղել»,- ասել է նա։
Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ասել էր, որ Մոսկվան մտադիր է նոր եռակողմ գագաթնաժողով առաջարկել Հայաստանին և Ադրբեջանին։
Նշենք, որ Պուտինն ու Ալիևը հանդիպել են Աստանայում Ասիայի փոխգործակցության և վստահության միջոցների խորհրդակցության VI գագաթնաժողովի շրջանակում։