«Ուղիղ իմաստով չհնչեց, բայց Էրդողանը հետևյալ միտքն արտահայտեց». Հակոբ Բադալյան
![]() 345 Ուրբաթ, 14 հոկտեմբերի, 2022 թ., 20:36 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Պուտինի հետ հանդիպմանն Էրդողանը կարծես թե ակնարկեց նրան Թյուրքալեզու պետությունների կազմակերպության վեհաժողովին հրավիրելու մասին: Ուղիղ իմաստով չհնչեց, բայց Էրդողանը հետևյալ միտքն արտահայտեց, թե, եթե առաջիկայում լինեք Սամարղանդում, կրկին կհանդիպենք: Իսկ Սամարղանդում առաջիկայում՝ մոտ մեկ ամիս անց, սպասվում է Թյուրքալեզու երկրների վեհաժողովը: Հետևաբար, ենթադրում եմ, որ Էրդողանի ակնարկը հրավերի առկայության մասին էր: Սա նաև զարմանալի չէ: Պուտինն Էրդողանին էր հրավիրել Սամարղանդ՝ մոտ մեկ ամիս առաջ տեղի ունեցած Շանհայի գործակցության կազմակերպության վեհաժողովին, Էրդողանն էլ «պատասխան» հրավեր է անում: Առավել ևս նորություն չէ նաև, որ Ռուսաստանը շատ ավելի վաղ արտահայտվել է Թյուրքալեզուների կազմակերպության դիտորդ լինելու մտադրություն: Պուտինի որոշումը, ըստ ամենայնի, կախված կլինի Թուրքիան ռուսական գազի խոշոր հաբի վերածելու Պուտինի առաջարկին Էրդողանի արձագանքից, թե որքանով այն կլինի գործնական: Իհարկե, թերևս ոչ միայն դրանից, բայց այդ առաջարկը, ըստ իս, գործնականում ունի Թուրքիան որոշակիորեն ռուսական գազի «փայատեր» դարձնելու իմաստ, իհարկե, ոչ բառի ուղիղ իմաստով: Անկարայի համար հարցն այն է լինելու, թե այդ գազից Եվրոպայի հրաժարվելու դեպքում ի՞նչ պետք է անի այն, որովհետև Ռուսաստանի առաջարկի խորքում թերևս նաև այն է, որ ստանալով «փայ», Թուրքիան նաև ստանձնելու է վաճառքի հարցեր լուծելու «պարտավորություն»: Ֆրանսիայի նախագահ Մակրոնի վերջին ելույթի մեր ականջը շոյած շեշտադրումների խորքում նաև այդ գործընթացներն են, հաշվի առնելով և այն, որ Ֆրանսիան չափազանց զգայուն է Թուրքիայի դերակատարման որևէ ընդլայնման հեռանկարի հանդեպ»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
10503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
180Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
241Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
293Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
225Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
308Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
349Երեկ, 16:09
