«ԵՄ-ն չի ընդունելու և թույլ չի տալու որևէ ճանապարհ, որը կխախտի ՀՀ տարածքային ամբողջականությունը». Գայանե Աբրահամյան
![]() 232 Ուրբաթ, 14 հոկտեմբերի, 2022 թ., 17:12 ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանի գրառումը․ «Վերջին 4 օրերին Բրյուսելում քաղհասարակության մի շարք ներկայացուցիչների հետ Եվրոմիության խորհրդարանի պատգամավորներին և Եվրոպական հանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաներին ներկայացրել ենք Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական սարսափելի հանցագործությունները, զինվորների և քաղաքացիական անձանց վայրագ խոշտանգումներն ու հայատյացության այլ դրսևորումներ, Ալիևի քաղաքականության, Արցախում էթնիկ զտման վտանգները, ադրբեջանաթուրքառուսական հանցավոր ալյանսի ծրագրերն ու Հայաստանի սուվերենության դեմ հարձակումները։ Պետք է շեշտեմ, որ գրեթե բոլոր մակարդակներում, այդ թվում՝ ամենաբարձր որոշում կայացնողների շրջանակներում հստակ առկա էր մոտեցում. - Հայաստանի պետական սահմանների և սուվերեն տարածքի դեմ իրականացված ադրբեջանական ագրեսիան անընդունելի է և տարածքային ամբողջականության վերականգնումն անխուսափելի պահանջ է։ - ԵՄ-ն չի ընդունելու և թույլ չի տալու որևէ ճանապարհ, որը կխախտի ՀՀ տարածքային ամբողջականությունը, էքստերիտորիալ ճանապարհի (միջանցք հորջորջվող) Ալիևի պնդումները ԲԱՑԱՐՁԱԿ ընդունելի չեն և այս մասին խստորեն զգուշացվել է դիկտատորը։ - Արցախի հարցը փակված չէ և Արցախի ժողովրդի անվտանգությունն ու իրավունքների պաշտպանությունը պետք է ապահովվի, առկա է ընկալում, որ արցախցիները չեն կարող մնալ Ալիևի դիկտատուրայի հայեցողությանը և իր պնդումները, թե դա իր ներքին հարցն է ու ինքն է լուծելու հարցերը՝ ընդունելի չեն։ - Դեմարկացիա և դելիմիտացիայի գործընթացը չի կարող լինել ուժի գործադրման մշտական ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ներքո և այս առումով խիստ կարևոր է ավելի ընդլայնել և երկարաձգել ԵՄ մոնիթորինգային առաքելությունը»: Աղբյուրը` Գայանե Աբրահամյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
312Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
319Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
326Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
219Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
279Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
255Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
241Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
290Երեկ, 09:52
