«2010-ից ՌԴ-ն լայնամասշտաբ զինել է Ադրբեջանին, ինչը նշանակում էր՝ ՀՀ-ի կողքին չի կանգնելու»․ Արմեն Մարտիրոսյան
![]() 237 Ուրբաթ, 14 հոկտեմբերի, 2022 թ., 21:55 «Ադրբեջանն առավելագույնն է ուզելու, ակնհայտ է, և դա նոր չէ»,- Ֆակտոր TV-իի հետ զրոււյցում կարծիք է հայտնել «Ժառանգություն» կուսակցության վարչության նախկին նախագահ Արմեն Մարտիրոսյանը։ «Նախկիններն ու ներկաները, իրական ընդդիմության խոսքը այն ժամանակ չէին լսում, որ Ադրբեջանին ԼՂ-ն չէ պետք, այլ ուրիշ հետաքրքրություններ կան։ Թուրքիայի հետ բանակցությունների ժամանակ ասում էինք, որ Թուրքիայի հետ խնդիրը դա չէ, իրենք հստակ նպատակ ունեն այդ ճանապարհային կապը ստեղծել և գոյաբանական խնդիր է լինելու։ Մեզ չլսեցին, երբ ասում էինք՝ Արևմուտքի հետ պետք է սերտ հարաբերություն հաստատել»,- ասել է Մարտիրոսյանը։ «2010-ից ՌԴ-ն լայնամասշտաբ զինել է Ադրբեջանին, ինչը նշանակում էր՝ ՀՀ-ի կողքին չի կանգնելու և դաշնակցային պարտավորությունները չի կատարելու։ Զենքի վաճառքն արդեն իսկ դաշնակցային հարաբերություններին հակառակ էր, և մեր այդ հորդորները չլսեցին։ Այն ժամանակ ՀՀ-ն ավելի ուժեղ էր, և կարող էր ավելի հեշտ իրականացնել այդ տրանսֆորմացիան, բայց չարեցին։ Հիմա ծայրահեղ վիճակ է, այս օրը հասանք։ Վստահ չեմ ներկա իշխանության հարցում, որը ևս ունի ռուսական կողմնորոշում, ինչպես նախկին իշխանություններն ունեին ռուսական կողմնորոշում։ Հանրային մեծ ճնշում է անհրաժեշտ իշխանության վրա, որ ԱՄՆ-ի հետ լրջագույն խորության հասցնի անվտանգային գործակցությունը»,- ասել է քաղաքական գործիչը։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
312Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
319Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
326Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
219Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
279Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
255Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
241Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
290Երեկ, 09:52
