«ԵՄ-ի ներկայացուցիչները որոշակի ազդեցություն կունենան Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների վրա»․ Բ․ Նավասարդյան
![]() 252 Ուրբաթ, 14 հոկտեմբերի, 2022 թ., 23:30 Արդյոք Եվրամիության քաղաքացիական առաքելության դիտորդները կզսպե՞ն Ադրբեջանի ռազմական նոր սադրանքները․ Factor TV-իի այս հարցին՝ Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը պատասխանել է․ «Պարզ է, որ ԵՄ-ի ներկայացուցիչները որոշակի ազդեցություն կունենան Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների վրա։ Մնում է միայն հուսալ, որ այս երկու ամիսները համեմատաբար հանգիստ կանցնեն և հնարավոր կլինի այդ առաքելության ժամկետի երկարաձգման հարցը դնել։ Դա Հայաստանի համար շատ կարևոր է, որովհետև, ցավոք, ՀՀ-ի սահմաններն այդքան ամուր չեն, որպեսզի մենք հույսը դնենք միայն մեր ռազմական ուժի վրա»։ Իսկ թե ինչու Ադրբեջանը չհամաձայնվեց իր տարածքում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայմանը, Նավասարդյանը պատասխանել է, որ Բաքվին ձեռնտու է, որ իրավիճակը լինի հնարավորինս վերահսկելի․ «Որպեսզի ցանկացած պահի, երբ անհրաժեշտ լինի, ճնշում գործադրի բանակցային գործընթացի վրա, կարողանա իր ագրեսիվ գործողություններով ՀՀ-ին մղել դեպի ճնշումներ, որպեսզի չհետապնդի իր պետական և ազգային շահերը»,- ասել է նա։ Մանրամասները՝ տեսանյութում։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
