«Այդպիսի մոտեցումը շատ ծանր հետևանքներ կարող է ունենալ». Տիրան Խաչատրյան. «Հրապարակ»
![]() 214 Շաբաթ, 15 հոկտեմբերի, 2022 թ., 09:48 «Հրապարակ»-ի հարցազրույցը ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ, Հայաստանի ԶՈՒ գեներալ-լեյտենանտ, Հայաստանի ազգային հերոս Տիրան Խաչատրյանի հետ: - Երեկ՝ կառավարության նիստի ժամանակ, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց եռամսյա հավաքները 25-օրյա հավաքներով փոխարինելու մասին։ Դրանք որքանո՞վ կարող են արդյունավետ լինել։ - Անկեղծ ասած, թե ինչ ծրագրով են ուսուցումն անցկացնելու՝ չգիտեմ, բայց այն ձևով, ոնց որ ներկայացված է՝ մեկ շաբաթ ուսուցում, չորս օր ծանոթացում, երկու շաբաթ մարտական հերթապահություն… եթե նախապատրաստում են մարտական հերթապահության համար, մեկ շաբաթ ժամկետը շատ փոքր ժամկետ է։ Ես չգիտեմ՝ ինչ ծրագիր են մշակել, այդ ինչպիսի՞ արդյունավետություն ունի։ - Նախապատրաստական շրջանը նվազագույնը որքա՞ն պետք է տևի: - Գիտեք, այս պարագայում կարևորն այն է, թե ինչպիսի ծրագրով են դա իրականացնում։ Ասենք, հիմա էլ երիտասարդ զինվորը, որ զորակոչվում է բանակ, միջին հաշվով հինգ ամիս պատրաստություն է անցնում, այդ թվում՝ նաև մարտական հերթապահության նախապատրաստման։ Միայն դրանից հետո է թույլատրվում մարտական հերթապահությունը։ Եվ ասեմ, որ այդ ծրագիրն էլ բավական հագեցվածություն ունի, և փաստն էլ այն է, որ նույնիսկ դրանից հետո արդյունավետությունը՝ մարտական հերթապահության իրականացման, այդքան էլ բարձր չէ։ Ես չեմ պատկերացնում՝ մեկ շաբաթ նախապատրաստական գործընթացն ինչպես է ապահովելու այդ մարտական հերթապահության իրականացումը։ Իրականում աբսուրդի ժանրից է։ - Ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատներին դիմակայելու համար մեկ շաբաթ պատրաստություն անցած մարդկանց առաջնագիծ ուղարկելն ի՞նչ է նշանակում։ - Դա նշանակում է ուղղակի, ռուսերեն բառ կա՝ пушечное мясо, թնդանոթի միս։ Մարդկանց ուղղակի անպատրաստ տանել, եսիմ, եթե ուզում են մատաղ անել, թող ասեն՝ մատաղ ենք անում։ - Սա պայմանավորում եք բանակի անձնակազմի անբավարար լինելո՞ւ հետևանքով, զինծառայողների քանա՞կը չի բավականացնում։ - Քանակը, միանշանակ, կարող է և հիմա չի բավականացնում, այսինքն՝ ոչ թե կարող է, իհարկե՝ չի բավականացնում, բայց այդկե՞րպ թվաքանակը լրացնել՝ ավելի լավ է ուղղակի մանեկեններ ունենալ ու դրանով կազմակերպել։ - Նման որոշումների կայացումն իշխանությունների, պաշտպանության նախարարի անփորձությա՞ն հետևանք է։ - Ես ավելի շատ ոչ արհեստավարժության հետ կկապեի։ Գիտեք, մարդ կարող է անփորձ լինել, բայց տրամաբանություն ունենալ, գիտելիքներ ունենալ, որը հետո ինչ-որ բաներ կհղկվի դրա մեջ։ Բայց այսպիսի մոտեցումն ուղղակի պրոֆեսիոնալիզմի պակաս է, որը շատ ծանր հետևանքներ, ցավոք սրտի, կարող է ունենալ։ - ՊՆ-ում մասնագետներ չե՞ն մնացել, ովքեր Սուրեն Պապիկյանին կհուշեին, որ նման նախագիծ չի կարելի ներկայացնել։ - ՊՆ-ում մասնագետներ կան, բայց ինչքանո՞վ են այդ մասնագետներին լսում, կարծիքները հաշվի առնում՝ դա ուրիշ հարց է արդեն։ - Եթե պարզ խոսենք՝ մարդկանց ուղիղ մահվա՞ն են ուղարկում։ - Ստացվում է՝ այո։ |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
11001:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
16300:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
351Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
811Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
422Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1091Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1013Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
878Երեկ, 14:24
