Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Հնարավոր է պայմանավորված պատերազմ լինի «միջանցքի» համար»․ Շարմազանով

«Հնարավոր է պայմանավորված պատերազմ լինի «միջանցքի» համար»․ Շարմազանով
270
Երեքշաբթի, 18 հոկտեմբերի, 2022 թ., 00:48

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի գրառումը. «Նոր փուլ է մեկնարկել՝ Նիկոլ-Ալիև հեռակա պայմանավորված փոխհրաձգություն, որին հավանական է հաջորդի նոր պայմանավորված պատերազմը։
Հայաստանի կապիտուլյանտ ռեժիմը հայ-ադրբեջանական պայմանագրի երկու տարբերակ է քննարկում՝ Արևմուտքի և ՌԴ-ի միջնորդությամբ։
Ակնհայտ է, Նիկոլը երկուսին էլ խոստացել է իրենց ծրագիրը ստորագրել։
Բայց հասկանում է, որ ստորագրելով՝ Ռուսաստանի պլանը «կպատժվի» Արևմուտքի կողմից, իսկ ստորագրելով Արևմուտքի պլանը՝ կարող է պատժվել ՌԴ-ի կողմից։
Կողմերից չպատժվելու համար՝ Նիկոլը «գցելու» է երկուսին էլ։
Ինչպե՞ս է «գցելու» Արևմուտքին ու ՌԴ-ին Նիկոլը։
Ասեմ. որևէ մեկի ծրագիրը չի ստորագրելու ու հնարավոր է պայմանավորված պատերազմ լինի «միջանցքի» համար։
Պատերազմով կտան «միջանցքը», հետո կասի՝ դե չհասցրեցի ստորագրեմ։
Դրանից հետո կլինի նոր ընտրություն ու չեմ բացառում, որ հիմա էլ՝ «Նիկոլը Երևանը փրկեց» կարգախոսով կարդարացնեն հերթական հակապետական դավադրությունը»։