Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Եյսկում կործանիչի վթարից հրդեհված շենքում կան զոհեր

Եյսկում կործանիչի վթարից հրդեհված շենքում կան զոհեր
721
Երկուշաբթի, 17 հոկտեմբերի, 2022 թ., 21:24

Առնվազն երեք մարդ է զոհվել, ևս 12-ը վիրավորվել Եյսկում ռազմական Սու-34 ինքնաթիռի կործանման հետևանքով, հայտնում են ռուսական թելեգրամ ալիքները։

Միևնույն ժամանակ ՌԴ ԱԻՆ-ը հայտնում է 2 զոհի մասին:

Հիշեցնենք, որ ՌԴ Կրասնոդարի երկրամասի Եյսկ քաղաքում ռազմական Սու-34 ինքնաթիռի կործանման պատճառը եղել է շարժիչներից մեկում բռնկված հրդեհը։ Կործանված ինքնաթիռի օդաչուները կատապուլտվել են։