«Փաշինյանն ուղղակի հատուկ խնդրել է, որ այդ հղումը լինի 91 թվականի վրա». Լևոն Զուրաբյան
![]() 192 Երեքշաբթի, 18 հոկտեմբերի, 2022 թ., 16:42 ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը «Ազատության» եթերում անդրադառնալով դիտարկմանը, ըստ որի՝ իշխանությունները լավատես են, որ սահմանագծման հիմքում դնելով 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը, վերջ կդրվեն Ադրբեջանի հավակնություններին 29 հազար 800 քառակուսի կիլոմետրի նկատմամբ, ասել է. «Նախ ես չեմ հասկանում՝ ինչ կապ ունի 91 թվականի ԱՊՀ-ի ստեղծման Ալմա-Աթայի հայտարարությունն այս ամեն ինչի հետ: Եթե այդ հայտարարությունով պետք է երաշխավորվի խաղաղությունը, ուրեմն 91 թվականից պիտի երաշխավորված լիներ»: «Հայաստանը երբեք 91 թվականից սկսած երբևիցե չի ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը որևէ փաստաթղթով՝ անհատապես: Այսինքն՝ ոչ թե որևէ կազմակերպության անդամակցելիս, այլ որ հենց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչի, որովհետև Հայաստանը երբեք չի նախատեսել, որ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»,- ասել է նա: Զուրաբյանը խոսել է նաև այն մասին, թե ինչ նպատակներ է հետապնդում իշխանությունը՝ այս թեման շրջանառելով: «Փաշինյանն ուղղակի դիվանագիտական մի, այսպես ասած, խաբեությամբ ուզում է թաքցնել ճշմարտությունը և պատասխանատվությունը այդ ակտի համար, որ առաջին անգամ Հայաստանը պաշտոնապես ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը, ըստ էության, համաձայնվելով, որ Լեռնային Ղարաբաղը պետք է Ադրբեջանի մաս կազմի, թեև դրա մասին դեռ չի ասվում, սա առաջին անգամ է կատարվում: Փաշինյանը ուղղակի հատուկ խնդրել է, որ այդ հղումը լինի 91 թվականի վրա, որ այդ պատասխանատվությունից խուսափի հայ լսարանի առաջ»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
