Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Եյսկում զոհերի թիվը հասել է 14-ի, այդ թվում՝ երեխաներ

Եյսկում զոհերի թիվը հասել է 14-ի, այդ թվում՝ երեխաներ
866
Երեքշաբթի, 18 հոկտեմբերի, 2022 թ., 19:06

Կրասնոդարի երկրամասի Եյսկ քաղաքում Սու-34 կործանիչ-ռմբակոծիչի կործանման հետևանքով, վերջին տվյալներով, զոհվել է 14 մարդ, այդ թվում՝ 3 երեխա, հայտնում են իշխանությունները։ Ինպես հայտնել ենք, ռազմական ինքնաթիռը բախվել է ինը հարկանի բնակելի շենքին։ Զոհերի մեծ մասի մարմինները հայտնաբերվել են առավոտյան՝ փլատակների տակից: Վիրավորերից 11–ը, այդ թվում՝ 2 հղի կանայք, գտնվում են Եյսկի հիվանդանոցում, ևս 4-ը, այդ թվում՝ 2 երեխա, ծանր վիճակում տեղափոխվել են Կրասնոդարի հիվանդանոց, որտեղ միացված են արհեստական շնչառության սարքին։