«Փաշինյանը բանավոր խոստումներ է տվել, Ադրբեջանն էլ պահանջներ է ներկայացնում». Հայկ Սևոյան
![]() 264 Երեքշաբթի, 18 հոկտեմբերի, 2022 թ., 23:42 «Ծեծի է ենթարկվել իշխանության ընդդիմախոսներից մեկը: Կապ չունի՝ Էդգար Ղազարյանը որ ֆորմատով է ընդդիմախոս, բայց իշխանությունների թիվ մեկ խնդիրը պետք է դառնա՝ պարզել այդ միջադեպը: Եթե նրանք չպարզեն, այս ամենը մնում է իշխանությունների վրա, որ դա գրանցվել է՝ որպես պատվեր»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Սևոյանը: Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին, Ադրբեջանից հնչող սպառնալիքներին, նա նշեց, որ Փաշինյանը բանավոր խոստումներ է տվել, Ադրբեջանն էլ պահանջներ է ներկայացնում: Հայկ Սևոյանը նկատեց՝ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն ակտով Ադրբեջանի տրվող ճանապարհը պետք է վերահսկվեր ռուս սահմանապահների կողմից. «Ինչո՞ւ չի ընդունվում ռուս սահմանապահների վերաբերյալ կետը, ինչո՞ւ չի ընդունվում ՀՀ վերահսկողությունը, այլ Ադրբեջանն այս պարագայում հանդես է գալիս պահանջողի դերում: Բանավոր խոստումները չկատարելու դեպքում Ադրբեջանը պատրաստ է նոր ռազմական էսկալացիաների և նոր ագրեսիա դրսևորելու: Բայց չպետք է լինեն բանավոր խոստումներ, ներկայիս իշխանությունները պետք է հասկանան, որ այդ խոստումները տալը ու դրանք չկատարելը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու կամ հայ զինվորի կյանք կարող են արժենալ»: Առավել մանրամասն՝ տեսանյութում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
