«ԱՄՆ կոնգրեսականը հայտարարեց, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում՝ ունենալով ինչ-որ ավտոնոմիա»․ Կարեն Քոչարյան
![]() 318 Հինգշաբթի, 20 հոկտեմբերի, 2022 թ., 11:54 Քաղտեխնոլոգ, հանրային գործիչ Կարեն Քոչարյանը 24 TV-ին տված հարցազրույցում անդրադարձել է հարցին՝ արդյո՞ք «խաղաղության պայմանագրում» գոնե մեկ տողով չպետք է խոսվի Արցախի հարցի մասին․ «Երեկ ԱՄՆ կոնգրեսմենը՝ Դեյվիդ Փրայսը, հայտարարեց, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում՝ ունենալով ինչ-որ ավտոնոմիա։ Արևմտյան համաձայնագրի մոդելում փաստացի ասվում է, որ այո՛, Արցախն Ադրբեջանի մաս է, բայց որոշակի բավականին ցածր կարգավիճակով»։ Նման պայմաններում այսօրվա իշխանությունների քայլերի մասին խոսելով՝ քաղտեխնոլոգը նշել է․ «Ես չգիտեմ՝ ինչ են անելու մեր իշխանությունները, ես չեմ նախանձում իրենց, որովհետև այս իրավիճակում իրենք իրենց իսկ ձեռքով են իրենց գցել»։ Իշխանության այն հավաստիացումներին, որ «խաղաղության պայմանագրում» չի շեշտվելու Արցախի կարգավիճակի հարցը, ՀՀ և ԱՀ հարցերը տարանջատվելու են, Քոչարյանը չի հավատում․ «Գիտեք, ես վաղուց արդեն չեմ հետևում, թե մարդիկ ինչ են ասում, ես հետևում եմ, թե ինչ են անում, առավել ևս իշխանությունները, որոնք չորս տարի խաբում են, մանիպուլացնում։ Այնպես որ, որևէ վստահություն չեն ներշնչում նրանց ասածները»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
