«1920-ի պատմությունն է կրկնվելու». Սուրեն Սուրենյանց
![]() 270 Հինգշաբթի, 20 հոկտեմբերի, 2022 թ., 17:30 Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «1920-ի պատմությունն է կրկնվելու, երբ Արևմուտքից ստացանք «կտեր»՝ հայտնվելով ռուս-թուրքական համաձայնությունների աքցանում Ուկրաինացիները խոսում են «Խերսոնի ճակատամարտի» մասին, Ռուսաստանն օկուպացրած չորս շրջաններում ռազմական դրություն է հաստատում: Մոտենում է ուկրաինական պատերազմի ավելի դրամատիկական հանգրվան, որը կարող է կլանել աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների ռեսուրսները: Նման իրավիճակը հայ- ադրբեջանական հարաբերությունները, ցավոք, ոչ թե կարգավորման, այլ նոր էսկալացիայի կարող է մոտեցնել, մանավանդ, որ Մոսկվան ու Արևմուտքը «երկրորդ ճակատ» բացելու հարցում հասցրել են միմյանց մեղադրել: Աշխարհաքաղաքական «ճողվածքի» վտանգը կանխազգալով՝ Փաշինյանը «թղթե շերեփով» հայտնվել է «Թվիթեր»-ում: Ամբողջ խնդիրն այն է, որ «թվիթերյան դիվանագիտությունն» իրական դիվանագիտության անզորության խոստովանություն է, Պրահայի գործընթացի փաստացի ձախողման արձանագրում: Չնայած դրա առաջին մեսիջը Մակրոնը տվեց՝ Պրահայից հաշված օրեր անց, փաստացի հրաժարվելով միջնորդական առաքելությունից ու անոնսավորելով Մոսկվայի ու Բաքվի օրակարգերի ներդաշնակությունը: Հետաքրքիր է՝ ռուս-ադրբեջանական դաշինքն անոնսավորած Մակրոնն անվտանգային ի՞նչ առաջարկ է արել Փաշինյանին, թե՞ դարձյալ 1920-ի պատմությունն է կրկնվելու, երբ Արևմուտքից ստացանք «կտեր»՝ հայտնվելով ռուս-թուրքական համաձայնությունների աքցանում»: Աղբյուրը` Սուրեն Սուրենյանց |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
