«Ադրբեջանում լինելու է այն, ինչ եղավ Հայաստանում 2018-ին». Արթուր Ղազինյան
![]() 331 Հինգշաբթի, 20 հոկտեմբերի, 2022 թ., 14:18 ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է. «Ապրելու բանաձևը մեկն է. ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն. նոր ստատուս քվո՝ հիմնված նոր ձևավորված ուժերի հավասարակշռության վրա: Սա այն է, ինչին պետք է ձգտի Հայաստանը, սա այն էր, ինչ արեց Ադրբեջանը 1994-ին և 26 տարի հետո՝ օգտվելով Հայաստանում ստեղծված իրավիճակից, կարողացավ հասնել ռևանշի: Իսկ նոր ստաուս-քվոյի համար անհրաժեշտ է նոր բանակցող, ով զերծ կլինի գործող բանակցողի կողմից ձեռք բերած բանավոր պայմանավորվածություններից, նոր բանակցող, ում հետ տարածաշրջանային կենտրոններն ու համաշխարհային խաղացողները կկարողանան պայմանավորվել: Ադրբեջանում վաղ թե ուշ լինելու է այն, ինչ եղավ Հայաստանում 2018-ին, Ալիևի իշխանության փլուզումը պայթեցնելու է ողջ Ադրբեջանը, ինչին մենք պետք է պատրաստ լինենք. պատրաստ լինենք պատժել թշնամուն և վրեժ լուծել մեզ հասցրած ցավի, տառապանքի ու նվաստացման համար: Յուրաքանչյուր Հայ մարդ պետք է ապրի այդ ձգտումով, նպատակով, սեղմի բռունցքը՝ ճիշտ պահին պատասխան հարված հասցնելու և կորցրածը վերադարձնելու համար: Խաղաղության պայմանագիր ՉՊԵՏՔ Է ստորագրվի, իսկ դրա համար Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա՝ հնարավորություն տալով Հայաստանին ապրել, ուժեղանալ ու ճիշտ պահին հաղթել...»: Աղբյուրը` Արթուր Ղազինյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
