«Իրանը կարող է տապալել Ադրբեջանը՝ որպես քաղաքական միավոր, և վերցնել Նախիջևանը». Սերգեյ Մելքոնյան
![]() 173 Ուրբաթ, 21 հոկտեմբերի, 2022 թ., 12:12 «Հայկական նախագծի» համահիմնադիր Սերգեյ Մելքոնյանը 168.am-ի եթերում շեշտել է, որ Իրանն արագացնում է Կապանում հյուպատոսության բացումը, որովհետև Վրաստանից Հայաստան են եկել ԵՄ քաղաքացիական դիտորդներ, որոնք ցանկացած պահի կարող են իրականացնել նաև հետախուզական գործունեություն՝ ընդդեմ Իրանի և Ռուսաստանի․ «Իրանը պատրաստ չէ իր սահմանին ունենալ այնպիսի դիտորդներ, որոնք ՆԱՏՕ-ի անդամ երկրներից են, ուստի կոշտ է արձագանքում ԵՄ դիտորդների տեղակայմանը։ Այդ դիտորդները պարտավոր են տիրապետել ԱՄՆ-ի և Ռուսաստանի ազգային ռազմավարություններին և լինել ռուսական և ՆԱՏՕ-ական ռազմամթերքի մասնագետներ, ինչը նշանակում է, որ նրանք կարող են իրականացնել հետախուզական գործառույթ, այդ պատճառով Իրանը բաց հայտարարել է՝ ԵՄ դիտորդների տեղակայումը ՀՀ հետ սահմանին իրենց համար անընդունելի է... Այդ դիտորդների որևէ արձանագրում չի կարող դառնալ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հիմք»,- նշել է Մելքոնյանը։ Խոսելով Իրանի հետ հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտության մասին՝ Մելքոնյանը շեշտել է, որ դրան դեմ է ԱՄՆ-ը, որը վերջին շրջանում ակտիվացել է՝ որպես հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ջատագով․ «Իրանը մեր բնական դաշնակիցն է՝ Սյունիքը պահելու համար, հետևապես, եթե այս իշխանությունը չի ցանկանում Սյունիքը պահել, ինչն անելու է Իրանը, դա նշանակում է, որ այս դե ֆակտո իշխանությունն Իրանը դարձնելու է մեզ թշնամի։ Պետք է գիտակցել՝ Իրանը կարող է տապալել Ադրբեջանը՝ որպես քաղաքական միավոր, և վերցնել Նախիջևանը»։ |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
11001:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
16300:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
351Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
811Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
422Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1091Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1013Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
878Երեկ, 14:24
