«Ռուսաստանը և Իրանը դեմ են, որպեսզի թուրքական աշխարհը կլանի Հարավային Կովկասը». Անդրանիկ Թևանյան
![]() 269 Ուրբաթ, 21 հոկտեմբերի, 2022 թ., 22:12 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գողը՝ տնից, եզը՝ երդիկից․ ովքեր են գոհ և ովքեր են դժգոհ Նիկոլ Փաշինյանից 1. Արևմուտքը հայերի դեմ բան չունի, բայց հանուն Ռուսաստանին ու Իրանին վնասելու ծանր չի տանի Հայաստանի և Արցախի վերացումը։ Այդպիսի սցենարի դեպքում ամերիկացիները բացասական կգնահատեն թուրք-ադրբեջանական վայրագությունները հայերի դեմ, ծաղիկներ կդնեն Հայաստանի գերեզմանին, Շարլ Միշելն իր միկրոբլոգում կարող է գրել «R.I.P. Armenia»՝ կից տխուր սմայլիկով, Էմանուել Մակրոնը նույնիսկ կարող է ուղիղ եթերում Փելոսիի պես արտասվել (ֆրանսիական կինոինդուստրիան հոլիվուդյանին չի զիջում, իսկ տասնամյակներ առաջ ավելի լավն էր), բայց դրանից ավելի նրանք ոչինչ չեն անի, քանզի իրենք իրենց շահերի դեմ երբեք քայլ չեն անում։ 2. Թուրքիան ու Ադրբեջանը հայերի դեմ բան ունեն։ Նրանք ցանկանում են ոչնչացնել մեզ։ 3. Ի հակառակ արևմտաթուրքական ուժերի՝ Ռուսաստանը և Իրանը դեմ են, որպեսզի թուրքական աշխարհը կլանի Հարավային Կովկասը և կյանքի կոչի պանթուրանիզմը։ Իրենց շահերին դա կտրուկ հակասում է։ Իրենց շահերը շատ դեպքերում ներդաշնակ են հայկականի հետ։ Այլ հարց է, որ եթե դու քո շահերը ստորադասում ես թշնամու ծրագրերին, ապա ոչ մի դաշնակից ու բարեկամ քեզ չի օգնի։ 4. Ուշագրավն այն է, որ Նիկոլ Փաշինյանից գոհ են Արևմուտքում և հատկապես Թուրքիայում։ ԱՄՆ-ում նրան համարում են դեմոքրըսիի ջատագով։ «Դեմոքրըսի» ասելով ամերիկացիները նկատի ունեն Նիկոլի հակառուսական ու հակաիրանական քաղաքականությունը։ Թուրքիայի նախագահ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը շատ գոհ է Նիկոլ Փաշինյանից (հաստատ նա ևս տեղյակ է տարածաշրջանի ապագայի վերաբերյալ Նիկոլի առաջարկած նոր մոտեցումից)։ Քլընը ասում է, որ Հայաստանի կառավարությունը հիացմունքի արժանի քայլեր է արել. սրան պետք է աջակցի նաև հայկական սփյուռքը։ Նա հիացած է Նիկոլով՝ հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական հարաբերություններում որդեգրած դիրքորոշման համար։ 5. Ի հակառակ արևմտաթուրքական ուժերի՝ Նիկոլ Փաշինյանից դժգոհ են մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանում և Սյունիքի հայկական մնալու ներկայիս երաշխավոր Իրանում։ Եվ սա այն դեպքում, երբ Արցախը պահում են ռուսական զորքերը և հայ-թուրքական սահմանի վրա ռուսական ռազմաբազա է։ Ռուսաստանն ու Իրանը դժգոհ են ԵՄ դիտորդական առաքելությունից, քանզի նրանց դիտարկում են որպես հակառուսական ու հակաիրնական շպիոններ։ 6. Փաստորեն ստացվում է, որ Հայաստանի ու Արցախի գոյության երաշխավորները դժգոհ են ՀՀ օրվա իշխանությունների վարած քաղաքականությունից, իսկ Թուրքիան (Ադրբեջանն էլ հետը) ու Արևմուտքը՝ գոհ։ Ժողովրդական խոսք կա՝ գողը որ տնից չլինի, եզը երդիկից չեն հանի»: Աղբյուրը` Անդրանիկ Թևանյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
301Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
310Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
317Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
217Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
274Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
251Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
237Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
287Երեկ, 09:52
