«Եթե միջազգային կառույցներն արձանագրում են, որ կա խախտում, պետք է դրվի նաև այդ խախտման հետևանքը վերացնելու հարցը». Արման Բաբաջանյան
![]() 244 Ուրբաթ, 21 հոկտեմբերի, 2022 թ., 20:18 ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը գրում է. «Գնահատելով Հայաստանի տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության միջազգային ցանկացած ջանք՝ անկախ մասշտաբից, հարկ է դիտարկել Հայաստանի տարածքային ամբողջության վերականգնման խնդիրը: Եթե միջազգային կառույցներն արձանագրում են, որ կա խախտում, ապա պետք է դրվի նաև այդ խախտման հետևանքը վերացնելու հարցը, այլապես բացարձակապես կորում է առաքելությունների իմաստը: Հակառակ պարագայում, կարող է ստացվել, որ այդ առաքելություններն ավելի շատ լուծելով հետագա ագրեսիա թույլ չտալու՝ իրապես կարևոր հարցը, իհարկե, այդուհանդերձ կամա, թե ակամա ստեղծում են իրավիճակ, երբ ֆիքսվում և դե ֆակտո, անուղղակի, լատենտ տրամաբանությամբ, սակայն լեգիտիմացվում է արդեն իսկ տեղի ունեցած խախտումը, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանք է: Այստեղ է, որ դիրքորոշման ամբողջությունը պահանջում է քայլերի հստակ տրամաբանություն, որոնք պետք է ամենևին ոչ հեռու ապագայում հասնեն այն կետին, երբ նույն միջազգային կառույցները պետք է դնեն արդեն իսկ տեղի ունեցած տարածքային ամբողջականությանության խախտման հետևանքի վերացման խնդիր, իսկ չվերացնելու դեպքում՝ հստակ ուրվագծեն և սահմանեն դրա հետևանքն Ադրբեջանի համար»: Աղբյուրը` Արման Բաբաջանյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
8503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
175Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
238Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
288Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
223Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
179Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
303Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
347Երեկ, 16:09
