Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Մի կողմից լավ է, մյուս կողմից՝ վատ»․ Կարեն Հեքիմյան

«Մի կողմից լավ է, մյուս կողմից՝ վատ»․ Կարեն Հեքիմյան
220
Շաբաթ, 22 հոկտեմբերի, 2022 թ., 00:12

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանի գրառումը. «Մի կողմից՝ լավ է, որ Հայաստանն ու Իրանն ընկերանում են:
Մյուս կողմից՝ վատ է, որ անհասկանալի է, թե ում դեմ են նրանք ընկերանում:
Մի կողմից՝ լավ է, որ երկու ընկեր են լինում:
Մյուս կողմից՝ վատ է, որ երկու ընկերների հետևում երևում են երրորդ «ընկերոջ» ականջները:
Մի կողմից՝ լավ է, որ, ըստ Իրանի, «Կապանը կարող է չանհանգստանալ»:
Մյուս կողմից՝ վատ է, որ Կապանը, «չանհանգստանալու» իմաստով, առանձնացվում է ՀՀ մյուս քաղաքներից:
Մի կողմից՝ լավ է, որ փորձում ենք հարցերի պատասխանները գտնել:
Մյուս կողմից՝ վատ է, որ պատասխաններն առնվազն մտահոգիչ են»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան