«Բա անեիք, չէի՞ք տեսնում, որ թշնամին չորս անգամ ավելի գումար է հատկացնում բանակին». Վահրամ Աթանեսյան
![]() 250 Երեքշաբթի, 25 հոկտեմբերի, 2022 թ., 02:12 Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը գրում է. «2018թ․ Հայաստանի ռազմական ծախսերը կազմել են 247 մլրդ 895 մլն դրամ կամ մոտ կես միլիարդ դոլար։ Նույն տարում Ադրբեջանը պաշտպանության ոլորտին հատկացրել է շուրջ երկու միլիարդ դոլար կամ 3,3 միլիարդ մանաթ։ Հիմա մարդիկ խոսում են Հայաստանը «ռազմական ռելսերի վրա դնելու» և «բալանսը վերականգնելու» մասին։ Բա անեիք, չէի՞ք տեսնում, որ թշնամին չորս անգամ ավելի գումար է հատկացնում բանակին, քան՝ դուք (մենք)։ Բանակի ուղեղային կենտրոնի մասին խոսողը նույն ուղեղային կենտրոնին խնդիր դրե՞լ է՝ նման դիսբալանասի դեպքում եթե պատերազմ սկսվի, ի՞նչ ելք է կանխատեսվում։ Եթե խնդիր դրել է՝ ի՞նչ ուղեղային պատասխան է ստացել։ Ո՞ւմ և ինչպե՞ս է ինքը զեկուցել, Անվտանգության խորհորդը քննարկե՞լ է ռազմա-ստրատեգիական իրավիճակը, քաղաքական ի՞նչ եզրակացության են եկել։ Եվ էլի բազմաթիվ հարցեր։ Թե չէ հետին թվով «Մաժինոյի գծի» առասպել ինչքան ասես՝ կարելի է գեներացնել։ Մանավանդ, երբ դիմացը մի քանի գյուղաբնակ կին է»։ Աղբյուրը` Վահրամ Աթանեսյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
