«Կոչ ենք անում մերժել միասնականությունը խաթարող նախաձեռնությունները». հայտարարություն
![]() 223 Երկուշաբթի, 24 հոկտեմբերի, 2022 թ., 16:06 «Արդարություն» կուսակցությունը, «Արցախի ժողովրդավարական» կուսակցությունը և ՀՅԴ Արցախի կառույցը համատեղ հայտարարություն են տարածել. «Համազգային միասնությունը, իրոք որ, հայ ժողովրդի համար միակ փրկությունը կարող է լինել այս վճռորոշ ժամանակահատվածում: Արցախի քաղաքական ուժերն ու իշխանություններն իրենց հայտարարություններում ու կոչերում միշտ էլ կարևորել են եռամիասնության գաղափարը և այդ ուղղությամբ ձեռնարկվող գործնական քայլերը: Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության իրականացման համար կարևորագույն հանգրվաններ են եղել մայր հայրենիքում և Արցախում տարբեր ձևաչափերով կազմակերպված համաժողովներն ու քննարկումները: Այդ հավաքներում մեր հայրենակիցների շփումներն առիթ են եղել աշխարհին, մեր բարեկամներին ու հակառակորդներին ապացուցելու, որ հանուն անանց արժեքների և կենսական կարևորություն ունեցող հարցերի՝ հայ անհատը, աշխարհի որ անկյունում էլ լինի, պատրաստ է զոհողության ու նվիրումի, համախմբման ու բռունցքվելու: Անցած տասնամյակներին Արցախը եղել է այդ համախմբման հիմնական առանցքը, հանդիսացել է հայկական աշխարհի խմորիչը, մարմնավորել է հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի տեսլականը: Արցախով է սկսվել և Արցախով իմաստավորվել յուրաքանչյուր համախմբման կոչ, յուրաքանչյուր համահայկական գաղափար: 44-օրյա աղետալի պատերազմից հետո Արցախի պետականության պահպանման, ամրապնդման և վերքերի ապաքինման առումով համոզված ենք, որ մեծ դեր կարող է ունենալ համազգային արժեքների ու եռամիասնության գաղափարի շուրջ համախմբումը: Սույն թվականի հոկտեմբերի 28-31-ը Երևանում նախատեսվում է անցկացնել Համաշխարհային հայկական գագաթնաժողով: Այդ ժողովի օրակարգին և կազմակերպման ընթացքին իրենց վերապահումներն են արտահայտել Հայ առաքելական եկեղեցու հովվապետները՝ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսությունները: Գագաթնաժողովին չեն հրավիրվել կամ բոյկոտել են Սփյուռքի ազդեցիկ քաղաքական կազմակերպություններ ու անհատներ: Գագաթնաժողովի օրակարգը և նախատեսված միջոցառումները պատշաճ ու համարժեք չեն անդրադառնում Արցախին և նրա առջև ծառացած մարտահրավերներին: Արցախը բացակայում է այս գագաթնաժողովից, այն պարագայում, երբ պետք է համազգային տագնապի կոչնակ հնչեցնել: ՀՀ իշխանությունները ոչ մի ջանք չեն խնայում Արցախն ու Արցախի հարցը դուրս մղելու թե՛ միջազգային, և թե՛ համահայկական օրակարգից: Այս գագաթնաժողովը նշված իրականության ևս մեկ ապացույցն է: Արցախն անտեսող և կեղծ համահայկականությամբ քողարկված այս ժողովն անընդունելի պետք է լինի բոլոր նրանց համար, ում համար թանկ են հայոց պետականությունը և նրա ամրությունն ապահովող հիմնասյուները: Հիմք ընդունելով վերը նշված իրողությունները՝ կոչ ենք անում մեր հայրենակիցներին, Արցախի պետական այրերին մերժել միասնականությունը խաթարող նախաձեռնությունները»: Աղբյուրը` Մետաքսե Հակոբյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
