«Ժամանակը սպառվում է». Էդուարդ Շարմազանով
![]() 248 Երեքշաբթի, 25 հոկտեմբերի, 2022 թ., 17:12 ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը. «Ժամանակը սպառվում է: Անհրաժեշտ է այլընտրանքային և պետության գահավիժումը կանգնեցնելու իրական ծրագիր։ Դրա համար պետք է խորքային քննարկում՝ լուրջ ու առանց պոպուլիստական հայտարարությունների, որին պետք է հետևեն այլընտրանքային լուծման առաջարկը։ Բոլորս քննադատում ենք, մեղադրում ենք իրար, բայց դրանից «դժնդակ» իրականությունը չի փոխվում։ Հայաստանում առկա է ծրագրային մտքի, միմյանց լսելու ու այլընտրանք առաջարկելու լուրջ ճգնաժամ։ Միայն քննադատելով գործը գլուխ չի բերվելու։ Բոլորս դեմ ենք կրկնակի կապիտուլյացիային, նիկոլիզմին ու պետականության գահավիժմանը, բայց մեկ-երկու բացառությամբ գրեթե այլընտրանքային լուծում չենք առաջարկում։ Միտինգներով ու հերթական անգամ քայլելով, «Նիկոլ՝ հեռացիր» գոռալով դժվար իրավիճակ փոխվի։ Պետք է ունենալ Հայաստանի ապագա տեսլականի անվտանգային, արտաքին քաղաքական ու տնտեսական իրական հայեցակարգ։ Իսկ ունե՞նք … վստահ չեմ։ Խնդիրն այլևս աշխարհաքաղաքական ու արժեքային է, որը միայն Նիկոլով չի սահմանափակվում։ Ուկրաինայում պատերազմ է, Հարավային Կովկասը եռում է, ՆԱՏՕ-ն և ՌԴ-ն բացահայտ հակամարտության նոր թեժ փուլ են թևակոխում։ Քաղաքական ուժերս ու գործիչներս պետք է գիտակցենք բարդ իրականությունն ու մեր առջև դրված ընտրությունը։ Ամեն բան պարզ է. կա՛մ Արևմուտք-ՆԱՏՕ, կա՛մ Հյուսիս-Արևելք դաշինք։ Լինե՞լ, թե՞ չլինելու հարց է դրված։ Իսկ մենք ամեն ինչ քննարկում ենք, բացի այս կենսական նշանակություն ունեցող հարցից։ Հայաստանի պետականությունը պահպանելու ու նորանոր կործանարար կորուստներից խուսափելու համար ես մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների արմատական զարգացում, ինչպես նաև նոր որակի հարաբերությունների հաստատում Իրանի ու Չինաստանի հետ։ Հակառակ դեպքում Հայաստանը դառնալու է թուրքական ֆուռերի համար «պրոխոդնոյ դվոր»»։ Աղբյուրը` Էդուարդ Շարմազանով |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
