Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Հայաստանը իրավասու է անվտանգության ալտերնատիվներ ստեղծել». Վահրամ Աթանեսյան

«Հայաստանը իրավասու է անվտանգության ալտերնատիվներ ստեղծել». Վահրամ Աթանեսյան
204
Չորեքշաբթի, 26 հոկտեմբերի, 2022 թ., 02:12

Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը գրում է. «Թող սնապարծություն չթվա, բայց երևի առաջիններից մեկն եմ պնդել, որ հայ-ադրբեջանական կարգավորումը պետք է սկսել սկզբունքային երեք հարցերի հստակեցումից․
-ո՞րն է նոյեմբերի 9-ի եռակողմ Հայտարարությամբ նաև Ադրբեջանի նախագահի ստորագրությամբ ճանաչված Լեռնային Ղարաբաղը,
-ո՞րն է Լաչինի միջանցքը, որտե՞ղ է սկսվում/ավարտվում, ո՞րն է նրա հինգ կլիոմետրանոց լայնության ռազմա-ֆիզիկա-աշխարահագրական պատկերը,
-ո՞րն է Լեռնային Ղարաբաղում շփման գիծը, ովքե՞ր են այն ձեւավորել
Կոպիտ ասած՝ հայ-ադրբեջանական սահմանազատումը պետք է սկսվի ղարաբաղա-ադրբեջանական ռազմա-վարչական բաժանման ֆիքսացիայից և իրավական ամրագրումից։ Գործընթացը պետք է իրականացվի ՌԴ մոդերացիայով և երաշխիքներով։ Եթե այդպես չէ, ապա Հայաստանը իրավասու է անվտանգության ալտերնատիվներ ստեղծել՝ որպես անկախ և ինքնիշխան պետություն, իսկ մյուս հարցերը ենթակա են Մոսկվա-Բաքու-Ստեփանակերտ ձևաչափով կամ միջազգային երաշխավորությամբ Բաքու-Ստեփանակերտ ուղղակի բանակցություններով քննարկման և համաձայնեցման»։

Աղբյուրը`   Վահրամ Աթանեսյան