Ալավերդու ՔՊ-ն բոյկոտում է նիստերը. «Հրապարակ»
![]() 186 Չորեքշաբթի, 26 հոկտեմբերի, 2022 թ., 09:24 «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններում Ալավերդի խոշորացված համայնքում կրած պարտությունից հետո ՔՊ-ն որոշել է բոյկոտել՝ չմասնակցել ավագանու նիստերին։ Այստեղ քաղաքապետ է դարձել «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արկադի Թամազյանը։ Ամենուր արդյունավետ կառավարումից ու պատասխանատվությունից խոսող ՔՊ-ն որոշել է բոյկոտով տապալել ավագանու նիստերն ու քաղաքի կառավարումը, միայն այն պատճառով, որ ՔՊ-ական Արեն Մկրտչյանը չդարձավ համայնքապետ։ Համայնքի նորընտիր ղեկավար Արկադի Թամազյանը մեզ ասաց՝ ավագանու նիստերը կայանում են, քվորումի խնդիր չունեն, քանի որ իրենք ունեն 13+1 մանդատ (մեկը ՀԱԿ-ինն է), իսկ ՔՊ-ն 13 մանդատ ունի, և նրանց չներկայանալով, միևնույն է, նիստերի բնականոն աշխատանքը չի խաթարվում։ «Դեռևս 2 նիստ է եղել, երկուսին էլ չեն ներկայացել։ Բայց էդ երկու նիստն անցել է բնականոն ձևով»,- ասաց նա։ Նրա խոսքով, եթե 14 անդամն էլ ներկա լինի նիստին, խնդիր չի լինի, խնդիր կառաջանա, եթե նրանց 14 անդամից որևէ մեկը բացակայի։ ՔՊ-ի հույսն էլ, հավանաբար, դա է, որ կկարողանան գոնե 1 անդամի «իրենցով անել» ու տապալել քաղաքի կառավարումը։ Իսկ ՔՊ-ականների հետ փորձե՞լ եք խոսել, թե ինչու չեն ներկայանում նիստերին։ Թամազյանն ասաց․ «Մենք հրապարակային ասել ենք՝ պատրաստ ենք աշխատել ի շահ համայնքի․ ուրիշ ոչ մի բան էս պահին չեմ կարող ասել։ Կարող է հետո ներկայանում են՝ նորմալ անցնում է, սպասենք հաջորդ նիստին՝ ամսի 31-ին է լինելու, պարզ կլինի էդ ժամանակ»։ Ամբողջական հոդվածը՝ թերթի համարում: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
8503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
175Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
238Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
288Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
223Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
179Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
303Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
347Երեկ, 16:09
