«Առանց հստակ ակնկալիքի նետվելը դեպի Արևմուտք՝ կործանարար է մեր երկրի համար»․ Տիգրան Թորոսյան
![]() 237 Չորեքշաբթի, 26 հոկտեմբերի, 2022 թ., 11:00 ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը 168.am-ին տված հարցազրույցում խոսել է Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության մասին. «Եթե որևէ մեկն ասում է, որ այս ճանապարհը չպետք է շարունակենք, այլ պետք է ընտրենք այլ ճանապարհ, ապա պետք է ներկայացնի՝ ո՞րն է դրա նպատակը, որո՞նք են մոտեցումները, և նկարագրի ակնկալվող ձեռքբերումներն ու կորուստները: Բայց ոչինչ չեն ասում, ուղղակի հայտարարում են ցանկություններ, և այդ դեպքում արդյունքները լինում են աղետալի: Դրա վառ օրինակն է Ուկրաինան, միայն ասում էին, որ ձգտում են ԵՄ անդամակցության, ՆԱՏՕ և այլն՝ իրականում ոչինչ չպատկերացնելով։ Եվ դա հանգրեցրեց նրան, որ Արևմուտքը ոչ մեկ անգամ հայտարարեց, որ պետք է կռվել Ռուսաստանի դեմ մինչև վերջին ուկրաինացին, բայց Արևմուտքը՝ ինքը, կռվել չի պատրաստվում: Նույնը Հայաստանում է, առանց հստակ ակնկալիքի՝ նետվելը դեպի Արևմուտք՝ պարզապես կործանարար է մեր երկրի համար»: Շարունակելով թեման Թորոսյանը նշել է․ «Մհեր Գրիգորյան-Շահին Մուստաֆաև հանդիպումները մինչև հիմա տեղի էին ունենում Մոսկվայում, շուտով՝ նոյեմբերի առաջին օրերին, նրանց հանդիպումը տեղի է ունենալու Բրյուսելում։ Նրանք, ովքեր փոխում են ուղղությունը, պետք է բացատրություն ներկայացնեն, թե ինչո՞ւ են փոխում. չի կարելի մեկ այս, մեկ այն կողմ նետվել, սա ընդունված հարաբերությունների ձև չէ, ի վերջո, պետք է կողմնորոշվել։ Հնարավոր է, որ Ադրբեջանն իր ստացածով ժամանակավորապես դադար տա, բայց դա ժամանակավոր դադար է լինելու»։ Մանրամասները՝ տեսանյութում: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
11403:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
183Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
244Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
296Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
228Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
182Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
314Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
354Երեկ, 16:09
