«Կառավարությունն ամեն ինչ արեց մեզ այդ բաժանման կիզակետ մտցնելու համար». Ստեփան Դանիելյան
![]() 257 Հինգշաբթի, 27 հոկտեմբերի, 2022 թ., 01:06 Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեր քաղաքականության ստրատեգիան պետք է լիներ՝ ամեն կերպ խուսափել համաշխարհային այս սևի ու սպիտակի բաժանման մեջ հայտնվելուց, սակայն գործող կառավարությունն ամեն ինչ արեց, մեզ այդ բաժանման կիզակետ մտցնելու համար, համապատասխան վտանգներով հանդերձ: Հայաստանի հանրությանը բաժանելով սև ու սպիտակի, այն մասնատելով, ատոմիզացնելով ու քաոսի վերածելով, հայտնի անձը սև ու սպիտակի բաժանումն արդեն տարածում է միջազգային հարաբերությունների վրա: Հանրությանը ներազգային օրակարգով մասնատելուց հետո, հիմա նույն հանրությունը բաժանվում է մասերի՝ ըստ արտաքին քաղաքականության օրակարգի ու տեղի է ունենում մի բան, ինչն աներևակայի էր, հանրային եթերում արդեն բացեիբաց Սպիտակ են հայտարարվում Թուրքիան ու Ադրբեջանը, շուտով Սև կհռչակվի նաև Իրանը, սակայն դա դեռ մի կողմ: Արտաքին քաղաքականությունը ներկայացնելով նման պարզ սխեմայի մեջ, որտեղ գոյություն չունի ազգային շահ, այլ կան էմոցիաներ, արդեն Հայաստանն է սկսում դրսի երկրների համար ընկալվել սևի ու սպիտակի երանգներով: Մենք դառնում ենք սև գլխավոր խաղացողներից մի մասի համար ու սպիտակ (օգտագործվող խաղաքարտ) մյուսների համար: Մենք տեսնում ենք, թե ինչի է դա հանգեցրել Ուկրաինայում, ժամանակին ինչ եղավ Վրաստանի հետ: Ցանկացած սթափ երկիր միջազգային հարաբերություններում պետք է խուսափի նման բաժանումներից: Հաշվի առնելով Հայաստանի աշխարհաքաղաքական վիճակն ու դիմակայության ռեսուրսների բացակայությունը, սա կարող է ողբերգական ավարտ ունենալ: Բայց քանի կա հայտնի անձը, որը երկրի գոյությունը վտանգելով, միայն նման եղանակով է կարողանում իր ֆիզիկական գոյությունը երկարաձգել, մենք այս վտանգավոր թնջուկից դուրս գալու ելք չունենք»: Աղբյուրը` Ստեփան Դանիելյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
