Մետրոպոլիտենում որևէ կայարան չի բացվել. Փաշինյանը խաբել է. մաս 122․ «Ժողովուրդ»
![]() 231 Ուրբաթ, 28 հոկտեմբերի, 2022 թ., 09:18 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության երեկվա՝ հոկտեմբերի 27-ի նիստի ժամանակ հայտնեց, թե գործադիրը մետրոյի նոր՝ «Աջափնյակ» կայարանը կառուցելու գործընթացի համար մրցույթ է հայտարարել։ «Նախագծման աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են, առաջին փուլն ավարտում ենք ու, ըստ նախատեսվածի, 2023 թվականի վերջում կունենանք պատրաստի նախագիծ և հնարավորություն կունենանք շինարարության մրցույթ հայտարարելու», – ասաց Փաշինյանն ու վստահեցրեց՝ արդեն 2024-ին հնարավոր կլինի սկսել մետրոյի նոր կայարանի շինարարական աշխատանքները։ Փաշինյանի իշխանությունը, որ պատեհ ու անպատեհ առիթներով հաճախ է մետրոյի նոր կայարան կառուցելու մասին խոսում, այդպես էլ ժամկետ չի հայտնում, թե նոր կայարանն ի վերջո երբ պատրաստ կլինի։ Օրաթերթը մի քանի տարի հետ է գնացել ու վերհիշել՝ ինչպես էր 2017-ին դեռ այն ժամանակ ընդդիմադիր պատգամավոր, Երևանի ընտրություններին մասնակցող «Ելք» դաշինիքի քաղաքապետի թեկնածու Փաշինյանը Facebook-յան ուղիղ եթեր մտնում մետրոպոլիտենի՝ «Աջափնյակ» կիսակառույց կայարանի մոտից ու հայտարարում. «Եթե ձեր քվեն տաք «Ելք» դաշինքին, ապա մենք խոստանում ենք, որ մինչև 2022 թվականը Երևան քաղաքում մետրոյի առնվազն մեկ կայարան կավելանա»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
