Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Պուտինը «ափաշքյարա» սուտ է խոսում». Արման Վարդանյան

«Պուտինը «ափաշքյարա» սուտ է խոսում». Արման Վարդանյան
192
Ուրբաթ, 28 հոկտեմբերի, 2022 թ., 11:06

Ռեժիսոր Արման Վարդանյանի գրառումը․ «Պուտինը «ափաշքյարա» սուտ է խոսում։ Սուտասանին մի աստվածացրեք։
Պուտինը մի քանի անգամ, հայտարարել է, որ Ղարաբաղը և հարակից շրջանները դա Ադրբեջան է, մի քանի անգամ հայտարարել է, որ Ղարաբաղյան խնդիր չկա, տարվա սկզբին՝ Ադրբեջանի հետ բարեկամության պայմանագրով դա շարադրել է։
Իր կողմից գրված, չարաբաստիկ՝ Նոյեմբերի 9-ի պայմանագրի կետերը չի ապահովում՝ հայ գերիներին բաց չի թողնում։
Չնայած նրան, որ իբր դաշնակից է՝ Հայաստանին զենք չի վաճառվում, զենքի համար արդեն վճարված գումարը «քցելա»։ Չի ճանաչել ՀՀ տարածքային ամբողջականությունը (սահմանները)։ Զանգեզուրի միջանցքի շահառուն է և դա չի թաքցնում։ Սեպտեմբերի 13-ի ագրեսիան չի տեսնում, տարածքային կորուստներ չի արձանագրում, չի կատարում իր դաշնակցային պարտականությունները։ Դե ֆակտո՝ Հայաստանի հռչակագրով, ՄԱԿ-ի կողմից ճանաչված տարածքը, ՀՀ սահմանադրական իրավունքը չի ճանաչում։
էսքանից հետո, մարդիկ Էս ստոր սրիկային ցիտում են իբրև սուրբ գրքում գրված վերջին ճշմարտություն։
Էլ ի՞նչ անի ձեր հետ՝ սուտասան սրիկան, որ դրանից կայֆ չստանաք»:

Աղբյուրը`   Արման Վարդանյան