«Իրանական զորքը հատել էր Արաքս գետը՝ ադրբեջանցի սահմանապահների հայցքի ներքո»․ Վարդան Ոսկանյան
![]() 245 Ուրբաթ, 28 հոկտեմբերի, 2022 թ., 15:18 Իրանագետ Վարդան Ոսկանյանը 24 TV-ին տված հարցազրույցի ընթացքում անդրադարձել է արտաքին քաղաքականության մարտահրավերներում Հայաստանի շահերի մասին․ «Հայաստանի շահը ենթադրում է, որ մեր տարածաշրջանում մենք պետք է ունենանք հակաթուրքական դաշինք, որի մաս պետք է կազմեն Ռուսաստանը, Իրանը, մենք, այլ պետություններ ևս։ Ռուս-թուրքական տանդեմ՝ երկարաժամկետ կտրվածքով, ստրատեգիական դաշինքի գոյությունն անհնար է»։ Ոսկանյանը նաև իրանական զորավարժությունների մասին է խոսել․ «Զորավարժությունը պատերազմի փորձարկում է, հետևաբար՝ իրանական զորավարժությունները պետք է դիտարկել հենց այս համատեքստում։ Ես ուզում եմ արձանագրել՝ իրանական զորքը հատել է Արաքս գետը և մտել է Արցախից բռնազավթված մերձարաքսյան հարավային շրջաններ, ադրբեջանցի սահմանապահների ուղղակի հայցքի ներքո։ Ադրբեջանական քարոզչամիջոցները սկսեցին արդարացման մեխանզիմներ գտնել, որ մեզ մոտ իսրայելական բազաներ չկան և այլն, բայց Իրանը ցույց տվեց՝ ինչ հակաքայլ է լինելու, եթե ադրբեջանաթուրքական դաշինքը փորձի այդ տարածքները օգտագործել հակաիրանական նպատակներով, առավել ևս, եթե փորձի այդ տարածքների օգտագործմամբ ՀՀ Սյունիքի մարզը կտրել ՀՀ մնացյալ հատվածից, ինչով կխաթարի Հայաստան-Իրան ցամաքային կապը»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
