«Ստիպված եմ հերթական անգամ հրապարակավ կոչ անել Աննա Հակոբյանին». Գեղամ Նազարյան
![]() 314 Ուրբաթ, 28 հոկտեմբերի, 2022 թ., 17:36 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ստիպված եմ հերթական անգամ հրապարակավ կոչ անել Աննա Հակոբյանին, այլևս որևէ կերպ չանդրադառնալ հերոս տղերքին և նրանց ծնողներին։ Հանրության ուշադրությունն էլ հրավիրում եմ այն փաստին, որ Աննա Հակոբյանը, որը նիկոլի կինն է, կոչ է արել թաղել հինգհազարամյա Հայաստանը կամ իր բառերով ասած՝ մեր և հայրենիքի հարաբերությունները ճանաչենք մահացած և թաղենք հինգհազարամյա մեռելին։ Ավելին, անցնելով բոլոր սահմանները, առաջարկում է երկիրը թաղել այնպես, ինչպես մայրը թաղել է 19-ամյա որդուն։ Մնում է հարցնենք՝ ախր դու ո՞նց կարող ես իմանալ... և մենք մեր տղերքին քո բառերով ասած չենք թաղել, մենք մեր սրբերին ճանապարհել ենք Երկինք, որտեղ դավաճաններին դատելու են։ Ցինիզմն ավելացնելով նիկոլի կինը հրապարակմանը կից տեղադրել է հերոսներից մեկի նորածին եղբոր և նրա մոր լուսանկարը, որն արված է Եռաբլուրում։ Հայե՛ր, ՀՀ քաղաքացինե՛ր, նիկոլն ու իր կինը մեզ շատ պարզ առաջարկում են թաղել մեր երկիրն ու մի նոր արհեստածին մուտանտ ստեղծել։ Հիմա հերթը մերն է։ Իսկ հիմա շատ պարզ և հստակ նիկոլից և աննայից պահանջում եմ ներողություն խնդրել այս գրառման համար և անհապաղ հեռանալ։ Չքվեք»։ Աղբյուրը` Գեղամ Նազարյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
