«Պուտինի հայտարարություններից հետո պետք է լսեինք ՀՀ երկու նախագահների արձագանքները». Ստյոպա Սաֆարյան
![]() 223 Ուրբաթ, 28 հոկտեմբերի, 2022 թ., 22:24 Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տրամաբանորեն երեկ Պուտինի հայտարարություններից հետո այսօր մենք պետք է լսեինք ՀՀ երկու նախագահների՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի արձագանքները այն կապակցությամբ, թե ինչու են «մերժել» 5 տարածքներ վերադարձնելու գնով Արցախի հարցը հայանպաստ լուծելու առաջարկությունները։ Իհարկե, ես հակված չեմ հավատալ Պուտինին, բայց բոլոր դեպքերում ներկայացվել է մեղադրանք, որը մնալու է Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ուսերին։ Բայց կարծես թե երկրորդ նախագահի ու երրորդ նախագահի գրասենյակներից որևէ մեկնաբանություն չի տրվել։ Արդ՝ հասկանանք, որ նրանք համաձայն են Պուտինի մեղադրանքների հետ։ Հետագայում, երբ մեջբերենք երկու նախագահների լռությունը, թող նրանց ճամբարակիցներն առանձնապես չընդվզեն․ ի վերջո, իրենք լռությամբ համաձայնել են դրա հետ»։ Աղբյուրը` Ստյոպա Սաֆարյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
333Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
334Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
340Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
224Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
292Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
263Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
248Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
299Երեկ, 09:52
