«Ամենակարևոր հարցը՝ Էդմոնին ու իր շեֆին». Սևակ Հակոբյան
![]() 246 Ուրբաթ, 28 հոկտեմբերի, 2022 թ., 19:24 Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առավոտ Նիկոլ Փաշինյանը գրում է, թե սեպտեմբերին դեռ ընդունել է ռուսական առաջարկները և հուսով է՝ Ռուսաստանը կպաշտպանի իր առաջարկները, Ադրբեջանին էլ կստիպի համաձայնի։ Համարյա նույն բանը գրում է Նիկոլի մոտ աշխատող, հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։ Ամենակարևոր հարցն Էդմոնին ու իր շեֆին․ իսկ դուք ինչո՞ւ չեք հրաժարվում վաշինգթոնյան առաջարկներից, որ մնա միայն ռուսականը։ Վաշինգթոնյան առաջարկն էս մի 20 օր է՝ արտահոսք է եղել, չեք հերքել, ուրեմն՝ դա է դրանց առաջարկածը, չեք հերքում․ հրապարակային հրաժարվեք, հի՛մա հրաժարվեք: Չէ՞ որ, երբ Հայաստանը հրաժարվի վաշինգթոնյան տարբերակից, նշանակում է՝ այն արդեն դուրս կգա մեջտեղից։ Դրանից հետո միջազգային հանրությունը, այդ միացյալ Արևմուտք կոչվածն էլ կասի՝ գնացեք ուրեմն՝ բանակցեք ռուսական տարբերակով։ Էդմոն Մարուքյանին ու իր շեֆին հարցնում եմ՝ ինչո՞ւ պետք է Ռուսաստանը «վիզ դնի», ստիպի Ալիևին, որպեսզի նա մերժի իր համար ավելի բարենպաստ տարբերակը, որով Արցախն իրեն է նվիրվում՝ Վաշինգթոնյան տարբերակը մերժի, եթե դու չես մերժում։ Վաշինգթոնն ասում է՝ Ալիևն էլ է համաձայն, Նիկոլն էլ։ Ռուսաստանն արդեն հայտարարել է, որ ինքն առաջարկել է, բայց չի պարտադրելու։ Այսինքն՝ ձեր դաշտում է գնդակը, որոշում կայացնողը Հայաստանն է»։ Աղբյուրը` Սևակ Հակոբյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
8503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
175Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
238Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
288Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
223Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
179Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
303Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
347Երեկ, 16:09
