«Զատուլինն սպառնում էր հայ ժողովրդին». Արման Բաբաջանյան
![]() 223 Ուրբաթ, 28 հոկտեմբերի, 2022 թ., 20:42 ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը գրում է. «Շատ մտածեցի այսօր Լազարևյան ակումբում հնչած Հայաստանի ժողովրդի և Հայաստանի իշխանության հասցեին սպառնալիքներին արձագանքելու շուրջ։ Զատուլինն այսօր հայ ժողովրդին սպառնում էր՝ տառացիորեն հայտարարելով, որ եթե Հայաստանը սեպարատ խաղաղության պայմանագիր կնքի Ադրբեջանի հետ ապա մենք՝ հայերս, կստանանք Սադաթի ճակատագիրը։ Գործնականում, հիստերիան վաղուց առկա է Զատուլինի հայտարարություններում, որոնք վերաբերում են Հայաստանին, ներկայումս վարվող քաղաքականությանն ու Հայաստանի ներկայիս իշխանությանը, որի օգտին 2018 թվականին քվեարկել էր Հայաստանի քաղաքացիների 70 տոկոսից ավելին, իսկ 2021 թվականին՝ 50 տոկոսից ավելին: Բայց պետք է զսպել ու թերևս չարժե մանրանալ Զատուլինի շուրջ, կամ նրա հանդեպ կայացված որոշման շուրջ «ողբ» կապող փալասներին արձագանքելու շուրջ: Բայց տեղի ունեցողն ուղղակի անդրադառնում է հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ հանրության տրամադրությունների վրա և սրա մասին մենք պարտավոր ենք տեսակետ հնչեցնել։ Ի վերջո, ինչի՞ մասին է խոսակցությունն ընդհանրապես՝ Հայաստանի և Ռուսաստանի փոխհարաբերության որակական, օրգանական վերափոխմա՞ն՝ առավել ևս սկզբունքորեն վերափոխվող աշխարհում, թե՞ հայ-ռուսական հարաբերության չգոյության: Գործնականում խնդիրը պարզ է՝ հայ-ռուսական հարաբերության վերափոխումը շատ բարդ, և նաև բազմաթիվ հակասականություններով ու մարտահրավերներով լեցուն է, որովհետև դրա հանդեպ դիմադրության ուժեղ օջախներ կան ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում: Եվ, եթե Հայաստանում այդ օջախները զգալիորեն այսօր դուրս են իշխանությունից, այսպես ասած՝ ընդդիմության կարգավիճակում են, ապա Ռուսաստանում դրանք իշխանական կամ մերձիշխանական շրջանակներ են, որոնք նաև սերտ կապված են Հայաստանի նախկին իշխանության շատ շրջանակների: Եվ այդ իմաստով, հայ-ռուսական հարաբերության վերափոխումը նրանց համար երկուստեք նշանակում է քաղաքական և անգամ տնտեսա-քաղաքական, և նույնիսկ սոցիալ-հոգեբանական դաշտում գոյության իմաստազրկում: Նրանք կռիվ տալով հայ-ռուսական հարաբերության եղած բնույթն ու տրամաբանությունը պահելու համար, այդ թվում՝ հանրային մտածողության և ընկալումների տիրույթում, գործնականում կռիվ են տալիս սեփական գոյության համար: Ընդ որում՝ այստեղ թերևս հարկ է նկատել մի բան, որը «մեխն» է ներկայիս իրավիճակի: Բանն այն է, որ այդ խնդիրը կենսականության է հասնում նաև Ռուսաստանի համար, ու նաև այդ հանգամանքի գիտակցումն ու զգացումն է նաև, որ հիստերիայի է հասցրել հայ-ռուսական հարաբերության անցնող քառորդդարյա բնույթի «պահապան հրեշտակներին», որոնք Հայաստանի ու Արցախի ինքնիշխանության ու անվտանգության համար վերածվել էին «մահվան հրեշտակների»»: Աղբյուրը` Արման Բաբաջանյան |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
11001:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
16300:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
351Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
811Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
422Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1091Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1013Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
878Երեկ, 14:24
