«Նստեք Իլհամ Ալիևի հետ և որոշում կայացրեք». Լուկաշենկոն՝ Փաշինյանին
![]() 483 Ուրբաթ, 28 հոկտեմբերի, 2022 թ., 22:42 Համացանցում տեսանյութ է տարածվել ՀԱՊԿ նիստից, որտեղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, կոշտ տոնով ասում է. «Դուք մեր առջև երկու հարց եք դրել, առաջինը, կարդում եմ՝ իրադարձությունների գնահատական և ՀԱՊԿ-ի դիրքորոշում...Դուք ինչ է, չգիտե՞ք մեր դիրքորոշումը: Մենք ուզում ենք, որ հարևան պետությունների միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորվի: Երկրորդ հարցը՝ տվեք Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման ճանապարհային քարտեզը: Ի՞նչ ճանապարհային քարտեզ: Ես ձեզ միանգամից կպատասխանեմ, նստեք Իլհամ Ալիևի հետ, եթե անհրաժեշտ է՝ խնդրեք ՌԴ նախագահին ու ընդունեք որոշում: Այսօր չընդունեք, ավելի վատ կլինի, ինքներդ էլ եք դա հասկանում.... մեզ պետք չէ այս հակամարտությունը»: Ավելի վաղ Լուկաշենկոն ասել էր նաև հետևյալը. «Այսօր Ադրբեջանը գլխավորում է բացարձակապես մեր մարդը՝ Իլհամ Ալիևը։ Ինչ կլինի վաղը՝ ոչ ոք չգիտի։ Ուստի այս սուր հարցերը, որոնց մասին խոսում է Նիկոլ Վովաևիչը, իսկապես հիմա պետք է լուծվեն...»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
