«Արծվաշենի հարցը չի քննարկվել և չի քննարկվում հայ-ադրբեջանական բանակցությունների և ոչ մի հարթակում». Կարեն Հեքիմյան
![]() 198 Շաբաթ, 29 հոկտեմբերի, 2022 թ., 00:36 «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանի գրառումը. «Սա ՀՀ անբաժանելի մաս կազմող Արծվաշենն է: Արծվաշենը 1992թ. օկուպացվել է Ադրբեջանի կողմից: Արծվաշենի հարցը չի քննարկվել և չի քննարկվում հայ-ադրբեջանական բանակցությունների և ոչ մի հարթակում: Արծվաշենն ընգրկված չէ «խաղաղության» պայմանագրի «վաշինգթոնյան» և «մոսկովյան» տարբերակներում: Այն չկա «եվրոպական», «իրանյան» և մի շարք եսիմինչյան տարբերակներում: Արծվաշենը չի հիշատակվում Պուտին Վլադիմիրի, Ջո Բայդենի, Էմանուել Մակրոնի և մնացածների կողմից: Ավելին՝ Արծվաշենի մասին աշխատում են լռել ՀՀ նախկին և ներկա բարձրաստիճան պաշտոնյաները և քաղաքական գործիչները: Միակ անձը, որը պարզաբանեց Արծվաշենի շուրջ առկա լռությունը, Փաշինյան Նիկոլն էր: Վերջինս ասաց, որ արծվաշենցիները «չուզող հարևաններ են»: Մեծ հաշվով, ես շնորհակալ եմ Փաշինյան Նիկոլին, քանզի ճիշտ խոսելը վատ բան չէ: Եվ, եթե Հայաստանի կողմից Արծվաշենը հարևան է դիտարկվում, ապա առաջարկում եմ Հայաստանի հետ իրականում հարևանություն անել: Այլ տարբերակ այլևս չկա»: Աղբյուրը` Կարեն Հեքիմյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
10503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
180Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
241Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
293Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
225Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
308Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
349Երեկ, 16:09
