«Ռուսաստանը կռվում է ՆԱՏՕ-ի և ողջ աշխարհի դեմ» ասողները պետք ա հաշվի առնեն մի փաստ»․ Սուրեն Սահակյան
![]() 352 Կիրակի, 30 հոկտեմբերի, 2022 թ., 02:36 «Քաղաքացու որոշում» ՍԴԿ նախկին ղեկավար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Ռուսաստանը կռվում ա ՆԱՏՕ-ի և ողջ աշխարհի դեմ» մտածողները կամ ասողները պետք ա հաշվի առնեն մի փաստ՝ վերջին ժամանակներում ԱՄՆ և ՌԴ զորամիավորումների միջև ուղիղ բախում մի անգամ ա եղել՝ Սիրիայում։ Ռուսական կողմից հարձակվել ա տխրահռչակ «Վագներ» կազմակերպությունը (որը թեև ոչ պաշտոնական, բայց ռուսական բանակի ամենամարտունակ ստորաբաժանումն ա փաստացի), բայց նույնիսկ տեղ չի հասել։ Կորուստները տպավորիչ են՝ ռուսական կողմից՝ պաշտոնական տվյալներով 100+, ոչ պաշտոնական տվյալներով՝ 500+, ամերիկյան կողմից՝ 0 (եթե բան բաց չեմ թողել)։ Ես ամենևին չեմ չարախնդում, մեկը լիներ՝ մեզնից խոսեր։ Ասածս էն ա, որ եթե տիեզերական ամբիցիաներն ու իլյուզիաները մի քիչ զսպվեին, էսօր աշխարհում տասնյակ հազար խաղաղ մարդիկ, երեխաներ, մենակ Հայաստանում 5000 երիտասարդի կյանք շարունակվելիս կլինեին։ Էդ «ճոռոբերանությունից» ոչ մեկին օգուտ չկա»։ Աղբյուրը` Սուրեն Սահակյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
