Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Մի քանի ամսից ակնհայտ կդառնա, որ բախվում ենք անվտանգային մարտահրավերների նոր դրսևորմանը». Սուրենյանց

«Մի քանի ամսից ակնհայտ կդառնա, որ բախվում ենք անվտանգային մարտահրավերների նոր դրսևորմանը». Սուրենյանց
187
Կիրակի, 30 հոկտեմբերի, 2022 թ., 14:12

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Մի քանի ամսից ակնհայտ կդառնա, որ բախվում ենք անվտանգային մարտահրավերների նոր դրսևորմանը
Պուտինը երեկ «Վալդայ» ակումբում «մերկացնում» էր հայ- ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ամերիկյան ծրագիրը, ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակն այսօր ոչ թե հերքում է Պուտինին, այլ «մերկացնում» է Ռուսաստանը: Միջնորդական պայմանական արևմտյան ու ռուսական հարթակներն, ըստ այդմ, ոչ թե հայ-ադրբեջանական հարաբերություններ են կարգավորելու, այլ «ոչնչացնելու» են միմյանց՝ մեր տարածաշրջանում մեծացնելով լարվածությունը, որը հիմա բազմաշերտ է դառնում՝ հայ-ադրբեջանական հակամարտության գումարվում է նաև գլոբալ հակամարտությունը: Մի քանի ամսից ակնհայտ կդառնա, որ բախվում ենք անվտանգային մարտահրավերների նոր դրսևորմանը»: