«Համախմբում» շարժման խորհուրդը հայտարարություն է տարածել
![]() 298 Երկուշաբթի, 31 հոկտեմբերի, 2022 թ., 11:06 «5165 շարժման» ֆեյսբուքյան էջում գրված է. «Հարգելի՛ հայրենակիցներ, հոկտեմբերի 30-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, բոլոր խմբակցությունների միաձայն որոշմամբ Արցախի շուրջ ստեղծված օրհասական իրավիճակի վերաբերյալ ընդունել է կարևորագույն հայտարարություն, որով, ի թիվս այլոց, պահանջել է ՀՀ իշխանություններից բոլոր միջազգային հարթակներում հանդես գալ հայկական երկու հանրապետությունների շահերը պաշտպանելու դիրքերից և կոչ է արել աշխարհասփյուռ հայությանը պաշտպանել Արցախի ժողովրդի իրավունքներն ու շահերը՝ նպաստելով Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործին։ Արձագանքելով այս կոչին՝ «Համախմբում» շարժման խորհուրդը հայտարարում է. 1. Արցախի ժողովրդի ինքնորոշումը բխում է միջազգային իրավունքի հիմնարար նորմերից և որևէ կերպ վիճարկման ենթակա չէ։ Հայ ժողովուրդը մշտապես տեր է կանգնել արցախաբնակ իր հատվածի արդարացի պայքարին, և շարունակելու է դա անել՝ անկախ հնարավոր դժվարություններից և վտանգներից։ 2. Ադրբեջանի կողմից իրականացվող գործողությունները նպատակ ունեն Արցախի ժողովրդի հայրենազրկմանն ու ցեղասպանությանը և պետք է համարժեք հակազդեցություն ստանան հայ ժողովրդի բոլոր հատվածների կողմից, այլապես նույն ճակատագիրը կսպառնա նաև Հայաստանի Հանրապետությանը։ 3. ՀՀ ցանկացած իշխանություն, առաջնորդվելով համազգային շահերով, պարտավոր է հետևողականորեն առաջ մղել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և ստեղծված պայմաններում իրականացնել համազգային մոբիլիզացիա՝ պաշտպանելու Արցախի և Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը։ Ուստի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ոտնահարումը՝ ցանկացած պատրվակով, հանդիսանում է հավաքական ազգային շահերի դավաճանություն և հանգեցնելու է տվյալ իշխանությունների հեռացմանը։ «Համախմբում» շարժման խորհուրդը կոչ է անում իր բոլոր համախոհներին, մեր երկրի անվտանգությամբ և ապագայով շահագրգիռ բոլոր քաղաքացիներին ոտքի կանգնել և տեր կանգնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին։ «Համախմբում» շարժման խորհուրդ Ավետիք Չալաբյան Մենուա Սողոմոնյան Կարին Տոնոյան Էդգար Ղազարյան Տիրան Խաչատրյան Աննա Կոստանյան Արսեն Գրիգորյան Գևորգ Գևորգյան Արամ Պետրոսյան Վարդան Սրտաշյան Արմեն Հայրապետյան»: Աղբյուրը` «5165 շարժում» |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
