«Երևանը պետք է կայացնի այդ ծանր որոշումը». Արման Բաբաջանյան
![]() 340 Երկուշաբթի, 31 հոկտեմբերի, 2022 թ., 17:06 ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը գրում է. «Հայաստանի արտաքին և ներքին քաղաքական միջավայրերի հարափոփոխ իրավիճակը, օրավուր աճող սպառնալիքները բոլոր ուղղություններով, մի եզրահանգման առաջ են կանգնեցնում՝ Հայաստանը պետք է կարողանա կայացանել որոշում՝ ռազմավարական շրջադարձի, վերակողմնորոշման մասին և հաստատուն քայլերով գնա այդ ուղղությամբ: Եթե Հայաստանի իշխանությունը լուրջ է Արևմուտքի՝ ի մասնավորի ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ընդլայնման, զարգացման, խորացման հարցում, և ցանկանում է տեսնել նրա ավելի լոկոմոտիվ դերը Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պահպանման, ժողովրդավարության պաշտպանության գործում առաջատար դերը, առավելապես տեխնոլոգիաների, պաշտպանական, ինքնապաշտպանական այլ կարողությունների ձեռքբերման գործում, ապա դա հաստատապես կարող է տեղի ունենալ, Հայաստանը կարող է դրանք ստանալ, եթե կարողանա անկեղծ կերպով զարգացնել հարաբերությունները ԱՄՆ-ի և Արևմուտքի հետ: Մեծապես ներքաղաքական, Արցախից եկող ճնշումների պատճառով, Հայաստանի իշխանության ներկա վարքագիծը կասկած է հարուցում։ Անհնար է ԱՄՆ-ի հետ Հայաստանի դիմադրողունակությունը բարձրացնող կոնստանտ և համակարգային համագործակցության հաստատում այն պայմաններում, ինչ անում է Հայաստանը Ռուսաստանի հետ։ Եթե Հայաստանը որոշել է պետություն մնալ, առավել ևս ինքնիշխան և ժողովրդավար, եթե Հայաստանը որոշել է ամեն գնով պահպանել իր տարածքային ամբողջականությունը, Երևանը պետք է կայացնի այդ ռազմավարական շրջադարձի, վերակողմնորոշման մասին բարդ, ծանր որոշումը և հաստատուն քայլերով գնա այդ ուղղությամբ: Այդ հարցում Հայաստանի իշխանությունն ունի Հայաստանի առաջատար քաղաքական ուժերի, հասարակության լայն հատվածի և որ նոր երևույթ է սփյուռքի հարաճուն աջակցությունը»։ Աղբյուրը` Արման Բաբաջանյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
