«Հայրենիք» կուսակցությունը հայտարարություն է տարածել
![]() 299 Երկուշաբթի, 31 հոկտեմբերի, 2022 թ., 15:00 «Հայրենիք» կուսակցության հայտարարությունը. «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ս.թ. հոկտեմբերի 30-ին տարածած հայտարարությունը հայկական երկու պետությունների և մեր ազգի երկարաժամկետ անվտանգության ապահովման տեսանկյունից ունի չափազանց կարևոր նշանակություն։ • Ադրբեջանական Հանրապետության կազմում որևէ ձևով Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի գոյության անհնարինությունը՝ հաշվի առնելով Բաքվի վարչախմբի բռնապետական մարդատյաց և ցեղասպան բնույթը, • Արցախի Հանրապետության ժողովրդի Ադրբեջանական Հանրապետության կազմից դուրս ինքնորոշման արդեն իսկ իրացված անքակտելի իրավունքի ճանաչումը։ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքված տասնյակ հազարավոր արցախցիները հոկտեմբերի 30-ի հայտարարությանը հաղորդել են բացառիկ լեգիտիմություն և ժողովրդականություն, ինչի արդյունքում և հայտարարության տեքստին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության որևէ իշխանություն իրավունք չունի և չի կարող ունենալ հրաժարվել Արցախի անվտանգության երաշխավորը լինելու և Արցախի՝ Ադրբեջանի կազմից դուրս ինքնորոշման միջազգային ճանաչման համար պայքարելու համահայկական առաքելությունից։ «Հայրենիք» կուսակցությունը, վերահաստատելով իր հավատարմությունը Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի և Գերագույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 8-ի որոշման մեջ ամրագրված սկզբունքներին և դրանք համարելով համահայկական գերակա ու անանց արժեքներ, հայտարարում է՝ • Մենք շարունակելու ենք անզիջում պայքարն Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման միջազգային ճանաչման և նրա անվտանգության լիարժեք վերականգման ուղղությամբ, որի ապահովման առանցքային դերակատարը դաշնակից և բարեկամ պետությունների աջակցությամբ պետք է կրկին դառնա Հայաստանի Հանրապետությունը, • Արցախի հիմնախնդրի հայանպաստ լուծումը Հայաստանի Հանրապետության անվտանգային ճարտարապետության վերականգնման և դրա հզորացման կարևորագույն ու անքակտ բաղադրիչ է՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում բնակվող հայ ժողովրդի բոլոր հատվածների համար գոյութենաբանական և նաև պատվի խնդիր, ուստի վեր է կուսակցական կամ քաղաքական դաշտում առկա ցանկացած տարբերությունից, ինչի գիտակցումն էլ բոլոր առողջ ազգային ուժերին պետք է մղի հանուն Հայաստանի և Արցախի հանրապետությունների անվտանգության և հետագա հզոր գոյության վերկուսակցական սկզբունքային պայքարի»։ Աղբյուրը` «Հայրենիք» կուսակցություն |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
