«Խաբելն ու կեղծելը քայքայել են մեր հասարակությունը». Արթուր Ղազինյան
![]() 233 Երկուշաբթի, 31 հոկտեմբերի, 2022 թ., 16:30 ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է. «Սուտն ու կեղծիքը, խաբելն ու կեղծելը քայքայել են մեր հասարակությունը, ավիրել հավատը, վստահությունը միմյանց նկատմամբ: Սուտն ու կեղծիքը պետք է արմատախիլ անել մեր միջից, իսպառ բացառել խաբելը, մանիպուլյացիան, խրախուսել ու պաշտպանել ազնվությունը, ճշմարտախոսությունը, անկեղծությունը: Մենք գոնե միմյանց նկատմամբ պետք է ազնիվ, շիտակ ու անկեղծ լինենք, առանց վարանելու ասենք նույնիսկ ամենատհաճ ու դառը ճշմարտությունը, չխաբենք ինքներս մեզ և երջանիկ մոլորության մեջ հերթական անգամ չգնանք դեպի նոր կոտորած, նոր կորուստներ: Ազնիվ եղեք միմյանց նկատմամբ, մի՛ խաբեք, մի՛ ստեք, գտեք համարձակություն ու պարկեշտություն ունեցեք ասելու ճիշտը, ոնց կա, առանց չափազանցնելու ու աղավաղելու: Միայն համարձակ ու ազնիվ մարդն է պատրաստ ընդունել իր սխալը, իր մեղքը, որ հետո կարողանա ուղղել այն, ապաշխարել ու մաքրվել մեղքերից: Եղեք համարձակ, ազնիվ ու պարկեշտ, ու կտեսնեք, թե ինչպես կփոխվի ձեր կյանքը...»: Աղբյուրը` Արթուր Ղազինյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
