Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Պուտինի ուզածը, այլևս, հստակ է»․ Դանիել Իոաննիսյան

«Պուտինի ուզածը, այլևս, հստակ է»․ Դանիել Իոաննիսյան
337
Երկուշաբթի, 31 հոկտեմբերի, 2022 թ., 20:54

ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը գրում է. «Պուտինի ուզածը, այլևս, հստակ է
Ուսումնասիրելով Պուտին-Փաշինյան և Պուտին-Ալիև հանդիպումների հրապարակային մասը, պարզ է դառնում, որ Վլադիմիր Պուտինին ամենաշատ հետաքրքրող կոմպոտենտը ճանապարհների բացումն է, կամ, Զատուլինի, Ալիևի, Էրդոհանի և ՀՀ-ում ՌԴ սահմանապահների լեզվով ասած՝ միջանցքը:
Ոչ մի խոսք նրանից, որ երկու ամիս առաջ Ադրբեջանը հարձակվել է ՌԴ դաշնակից Հաայստանի վրա, ոչ մի խոսք նրանից, որ կոնֆլիկտը շարունակում է արյուն քամել և ոչ մի խոսք Արցախի կարգավիճակի կամ արցախահայության իրավունքների մասին:
Ոչ, այդ ամենը Վլադիմիր Պուտինի համար երկրորդական է, առաջնայինը՝ ճանապարհների բացումն է:
Եվ սա ամբողջությամբ բռնում է «Հավաստի Աղբյուրի»՝ «Հայկական ժամանակ»-ում հրապարակած տեսակետի հետ և ամբողջությամբ բռնում է ՀՀ-ում ՌԴ սահմանապահների կողմից Մեղրիում միջանցք կառուցելու փորձի հետ:
Սա ևս մեկ անգամ բացատրում է, թե ինչու Ադրբեջանը հարձակվեց «նոր» շփման գծի ամբողջ երկայնքով՝ բացի Մեղրիից: Եվ սա ևս մեկ անգամ բացատրում է, թե ինչու Ռուսաստանը (Հայաստանում իր հեղինակությունը մաշեցնելով) ծպտուն չի հանում ադրբեջանական ագրեսիայի մասին:
Սա ամբողջությամբ բացատրում է, թե որտեղ են Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի շահերը համընկնում: Ընդորում, այդ «որտեղ»-ը հստակ աշխարհագրական տեղանք է՝ Արաքս գետի երկայնքով Ագարակ-Մեղրի-Նռնաձոր ճանապարհն է»: