Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Սոչիի հանդիպման եզրափակիչ հայտարարությունը հիասթափեցնող է»․ Աշոտյան

«Սոչիի հանդիպման եզրափակիչ հայտարարությունը հիասթափեցնող է»․ Աշոտյան
287
Երեքշաբթի, 01 նոյեմբերի, 2022 թ., 00:18

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սոչիի հանդիպման եզրափակիչ հայտարարությունը հիասթափեցնող է։
Թեպետ մինչ հանդիպումը քաղաքական և տեղեկատվական հոսքերում ինտենսիվորեն շրջանառվում էին Լեռնային Ղարաբաղի որոշակի սուբյեկտայնությանը վերաբերող մտքեր, սակայն հայտարարության բուն տեքստում Լեռնային Ղարաբաղի մասին հիշատակումը բացակայում է իսպառ։
Անգամ այն հատվածում, որը վերաբերում է ռուս խաղաղապահների առաքելությանը, Արցախն անգամ աշխարհագրորեն հիշատակված չէ։
Դրա փոխարեն օգտագործված է «իր (առաքելության) տեղակայման վայրում» ձևակերպումը։
Ռուսաստանի նախագահը ակնարկեց, որ հայտարարության նախագծից որոշ հատվածներ հանվել են։ Թեպետ, իհարկե, հետաքրքիր կլիներ տեսնել տեքստի նախնական տարբերակը, սակայն փաստը մնում է փաստ, որ ըստ ամենայնի Ադրբեջանին հաջողվել է հանել Լեռնային Ղարաբաղի մասին հիշատակումները տեքստից։
Իսկ Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագրի հիշատակումը նման փաստաթղթում առհասարակ հասկանալի չէ։ Այս հռչակագրի մասին բազմիցս խոսել ենք և կրկին կխոսենք։
Մենք քանիցս հայտնել ենք, որ կողմ կլինենք կարգավորման այնպիսի տարբերակի, որը խաչ չի քաշի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հեռանկարի և հնարավորության վրա։
Մեր ասածն ուժի մեջ է»։

Աղբյուրը`   Արմեն Աշոտյան