«Այս պահին ունենք հայ-ադրբեջանական կարգավորման երկու հռչակագիր». Արթուր Դանիելյան
![]() 303 Երեքշաբթի, 01 նոյեմբերի, 2022 թ., 17:24 «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էս պահին ունենք հայ-ադրբեջանական կարգավորման երկու հռչակագիր՝ ամերիկյանը և ռուսականը: Տեքստերում առկա է երկու մեծ տարբերություն: Նախ ամերիկյանում նշված է, որ բոլոր բանակցությունները պետք է ընթանան գրավոր սկզբունքով, մինչդեռ Պուտինը ոչ միայն հրաժարվում է որևէ բան թղթին տալ, այլ նույնիսկ պնդում է, որ իրական բանակցությունները պետք է գաղտնի պահվեն: Սրա հետ մեկտեղ ամերիկյանում Արցախի կարգավիճակի մասին հիշատակում կա, իսկ ռուսականում այն առհասարակ չկա: Ռուսական տարբերակը կրկնում է Ալիևի թեզն առ այն, որ Լեռնային Ղարաբաղ էլ չկա: Ու եթե ռուսական բանակը չտապալվեր Ուկրաինայում, եթե Եվրոպայում գազի գինը չլիներ ավելի էժան, քան Հայաստանում, եթե ռուսական նավատորմը Սև ծովում չոչնչացվեր, գուցեև Մոսկվան կարողանար պահպանել ներկայությունը Կովկասում բանավոր մուտիլովկեքի հաշվին: Սակայն ներկա դասավորվածության ներքո Պուտինին մնում է միայն սեփական շրջապատին ուղղված փիառ ակցիներ անելը, որ նրանք վստահ լինեն, որ ցարը դեռ կարող է....»: Աղբյուրը` Արթուր Դանիելյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
7903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
173Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
236Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
283Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
221Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
178Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
301Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
341Երեկ, 16:09
